Որ պահին Փաշինյանը չկատարեց Արևմուտքի ցուցումները, հռչակվելու է Սադամ Հուսեյն, հրեշ. Սուրեն Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանը մեր երկրի ճակատին փակցրել է քաղակալանավորներ ունենալու ամոթալի խարանը. խայտառակություն է, որ մարդիկ կարծիք ունենալու համար հայտնվում են բանտերում, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանը դարձնել պրոքսի-պատերամզի  գործիք, ինչն այս պահին ձեռնտու է Արևմուտքին, դրա համար էլ Արևմուտքը խուլուհամր է դարձել և չնկատելու է տալիս Հայաստանում ձևավորված այլանդակույթունը։

Պատկերավոր ասեմ՝ եթե Փաշինյանն ուղիղ եթերում մարդ ուտի և կարողանա իր զոհին ներկայացնել որպես ՌԴ գործակալ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչԿայա Կալլասը ծափահարելու է և ասելու է՝ կեցցե՛ հայկական ժողովրդավարությունը։ Որ պահին Փաշինյանը չկատարեց Արևմուտքի ցուցումները, հռչակվելու է Սադամ Հուսեյն, հրեշ։

Նախկին երեք իշխանությունները Արևմուտքի դուդուկի տակ չեն պարել, դրա համար էլ միջազգային  բոլոր կառույցները խոսել են նրանց օրոք եղած քաղկալանավորների մասին»,- նշեց բանախոսը։

Leave a Comment