Aurora News | Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն «Երևան-կենտրոն» ՔԿՀ

Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն «Երևան-կենտրոն» ՔԿՀ: Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնել են Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել էր: Կիրառվել էր տնային կալանք և գրավ:

Aurora News | Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իրանում տեղի ունեցող անկարգությունները

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Իրանում տեղի ունեցող անկարգությունների շուրջ։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Քննարկվել են Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Նախագահը կոչ է արել տարածաշրջանում կայունությունն … Read more

Ոստիկաններին վրաերթի են ենթարկել և փախուստի դիմել․ երկու անձ ձերբակալվել է

Հասարակություն 16.01.2026 | 14:46 Երևանի Գյուրջյան փողոցում հունվարի 15-ին երկու ոստիկանների վրաերթի ենթարկելու և փախուստի դիմելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու ձերբակալված կա։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։  «Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց … Read more

Aurora News | Ռուսաստանը Գրենլանդիան համարում է Դանիայի տարածք. Պեսկով

Ռուսաստանը ենթադրում է, որ Գրենլանդիան Դանիայի տարածք է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Գրենլանդիան Դանիայի Թագավորության մաս է կազմում։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները զգուշացրել են Վաշինգտոնին կղզու բռնագրավման դեմ՝ նշելով, որ ակնկալում են հարգանք իրենց տարածքային … Read more

Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը, ծանոթացել ծառայության ընթացքին, զրուցել սպաների հետ. լուսանկարներ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպմանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Այցի ընթացքում նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել նրանց առաջարկությունները, հետաքրքրվել ծառայողական գործունեության և սոցիալական ապահովության հարցերով, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին:   «Հայկական … Read more

Մեծ Բրիտանիան մերժել է Ֆրանսիայի և Իտալիայի՝ Պուտինի հետ երկխոսությունը վերսկսելու առաջարկը

Քաղաքականություն 16.01.2026 | 15:03 Մեծ Բրիտանիան տարակարծիք է Ֆրանսիայի և Իտալիայի հետ այն հարցում՝ արդյո՞ք Եվրոպան պետք է վերսկսի ուղիղ բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է Politico-ն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Պարբերականին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը մերժել է Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդների առաջարկը՝ վերսկսել դիվանագիտական … Read more

Բոլոր գերիները պետք է վերադառնան, վստահ եմ՝ ժամանակի հարց է. Ալեն Սիմոնյան

«Միշտ հարցնում եք՝ գերիների հետ կապված ինչ գործընթաց կա, մենք պատասխանում ենք՝ այդ գործընթացը չի երևում, բայց անընդհատ իրականացվում է»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և հիշեցրել, որ 4 գերիների վերադարձն այդ գործընթացի արդյունքն է: «Այնքան հաճախ, որքան մենք հանդիպում և խոսում ենք գերիների մասին, երևի ուրիշ ոչ մի այլ թեմայով … Read more

Aurora News | Հրավիրում եմ այն մարդկանց, որոնց հետ լավ հարաբերություններ ունեմ. Ալեն Սիմոնյանը՝ Առուշ Առուշանյանի մասին

Ես անձնական լավ հարաբերություններ ունեմ նրա հետ, իր քաղաքական հայացքներն ինձ չի վերաբերվում, ես չեմ մտնում դրա մեջ: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ներկայությանը՝ իր ծննդյան արարողությանը: «Իմ անձնական միջոցառմանը հրավիրում եմ այն մարդկանց, որոնց հետ լավ հարաբերություններ ունեմ: Ի դեպ, մտածում … Read more