ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Սամվել Կարապետյանի գործով դատական նիստ

16 Հունվարի, 2026   Քննչական մարմինը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն։ Մինչ դատական նիստը հայտնի դարձավ, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սարգիս Պետրոսյանի՝ Սամվել Կարապետյանի կալանքը տնային կալանքով փոխելու որոշումը։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

Սամվել Կարապետյանին ՔԿՀ դեռևս չեն տեղափոխել. նա ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում. փաստաբան

Թեև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սամվել Կարապետյանի տնային կալանքով փոխարինելու որոշումը, այդուհանդերձ, նրան ՔԿՀ դեռևս չեն տեղափոխել։ Սամվել Կարապետյանի պաշտպան Լիաննա Գասպարյանն Аysor.am-ին  հայտնեց, որ այս պահին Սամվել Կարապետյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։ «Նա օրեր շարունակ բուժում է ստանում ստացիոնար բուժման մեջ»,-ասաց նա։ Գասպարյանը նշեց, որ, ինչպես ավելի վաղ հայտնել են, ախտորոշումը քովիդն է՝ … Read more

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպմանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Այցի ընթացքում նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել նրանց առաջարկությունները, հետաքրքրվել ծառայողական գործունեության և սոցիալական ապահովության հարցերով, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին: Hayastan.news-ը` Telegram-ում

Անդրանիկ Խաչատրյանն ավարտում է իր գործունեությունը Կապանի թատրոնում` որպես գեղարվեստական ղեկավար

Անդրանիկ Խաչատրյանն ավարտում է իր գործունեությունը Կապանի դրամատիկական թատրոնում՝ որպես գեղարվեստական ղեկավար: Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջի միջոցով: «Թատրոնի տնօրինության և ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում Պարոն Խաչատրյանին արդյունավետ գործունեության ու բեղմնավոր աշխատանքի համար։ Անդրանիկ Խաչատրյանի ղեկավարությամբ թատրոնում բեմադրվեցին մեկը մյուսից հաջողված ներկայացումներ, որոնք, անշուշտ, սիրվեցին հանդիսատեսի կողմից: Նրա մասնագիտական խստապահանջությունն ու … Read more

Կայացել է Ռուսաստանի և Իրանի նախագահների հեռախոսազրույցը

Այսօր կայացել է Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ զրույցի մանրամասները հասանելի կդառնան օրվա ընթացքում։ Պեսկովը նաև ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում, «շարունակում է խիստ լարված մնալ, և նախագահ Պուտինը այն հանդարտեցնելու ուղղված քայլերը չի դադարեցնում»։ «Այս առումով Ռուսաստանն օգնություն … Read more

Օդի ջերմաստիճանը հունվարի 17-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News Երևանում հունվարի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ին սպասվում է ձյուն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում հունվարի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ին շրջանների մեծ … Read more

ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին․ կա զոհ

Հունվարի 16-ին, ժամը 10։23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին բախվել … Read more