Արցախից տեղահանված երիտասարդ ընտանիքում ծնվել է 7-րդ զավակը

Սպիտակի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան․ հայտնում են ԲԿ-ից։ «Մարիամը ծնվել է 4100 գրամ քաշով ու 51 սմ հասակով: Թե՛ մայրիկը, թե՛ փոքրիկը իրենց լավ են զգում:Ընտանիքն Արցախից տեղահանվել ու Հայաստան է հաստատվել է 2020-ին»,- տեղեկանում ենք է ԲԿ-ի Facebook-ի էջից։

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել

Հասարակություն 31.01.2026 | 20:32 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել է երկրից չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Նաթան Սրբազանին մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածով՝ «դատական ակտի կատարմանը խոչընդոտելու» հանցակազմով։ Այս մասին տեղեկացնում է «Շողակաթ Շեմ»-ը։ Հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց … Read more

Մուշեղ և Վահան Սրբազանների նկատմամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

Մուշեղ և Վահան Սրբազանների նկատմամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նաթան արքեպիսկոպոսի, Հայկազուն արքեպիսկոպոսի, Հովնան եպիսկոպոսի նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Հիշեցնենք, որ այսօր ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ՔԿ-ն իբրև մեղադրյալ է ներգրավվել քրեական գործում և տվել ստորագրություն … Read more

Օրբանը հայտարարել է, որ եվրոպացիները պատրաստ չեն ֆինանսավորել Ուկրաինան

Եվրոպական երկրների քաղաքացիները չեն ցանկանում ֆինանսավորել Ուկրաինան, ինչպես որ չեն ցանկանում, որ այն լինի Եվրամիության (ԵՄ) մաս։ Այս կարծիքը հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Եվրոպացիները չեն ուզում, որ իրենց փողերը վատնվեն Ուկրաինայի վրա, և նրանք չեն ուզում, որ Ուկրաինան լինի ԵՄ-ում։ Եթե Կենտրոնական Եվրոպան դիմանա, Արևմտյան Եվրոպան կհետևի նրա օրինակին և կստիպի իր առաջնորդներին … Read more

ՌԴ-ում աշխատող միգրանտները կարող են սեփական միջոցներով ձեռք բերել բժշկական ապահովագրություն

Աշխատող միգրանտներն ու նրանց ընտանիքի անդամները կարող են իրենց հաշվին ձեռք բերել կամավոր ապահովագրություն և օգտվել բժշկական ծառայություններից Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին հայտարարել է Դաշնային ժողովի Առողջապահության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սերգեյ Լեոնովը։ Նրա խոսքով՝ պարտադիր ապահովագրություն ստանալու իրավունք ունեն միայն ԵԱՏՄ երկրներից ժամանած աշխատող միգրանտները, որոնք կատարում են համապատասխան փոխանցումներ հիմնադրամին։ Նրանց ընտանիքի անդամները, որոնք … Read more

Իմ ու Քոչարյանի մոտեցումներն այդ հարցում չեն տարբերվում. Սուրենյանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը համակարծիք է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որ TRIPP նախագիծն այս տեսքով հակասում է Հայաստանի շահերին։  «Երեկ լսել եմ նաև երկրորդ նախագահի դիրքորոշումները։ Այդ հարցում նրա և իմ մոտեցումները չեն տարբերվում։ Իսկապես, եթե TRIPP-ն այլ կոմպոնենտներով չի հարստացվում, խոսքը Իրան-Հայաստան երկաթուղու մասին է, խոսքը նույն ռեժիմը Նախիջևանի վրա տարածելու մասին է, որը … Read more

«Աննայի հայրն արդարացվեց, իսկ զրպարտիչները լուռ են»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրանք սիրում են հաստափոր հատորներով քրեական գործեր հարուցել քաղաքական ընդդիմախոսների ու նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, դրանց ողջ ընթացքն՝ անմեղության կանխավարկածը տրորելով, զրպարտել, իսկ երբ թեման հասնում է այդ գործերով արդարացումներին, խուլ ու համր են ձևանում։ 5 տարի է՝ սրանք թիրախավորում էին … Read more

Հիշողության թարմացում՝ Ռոբեսպիերով ոգեշնչվածների համար

31.01.2026 | 20:27 Հայ եկեղեցու դեմ ուղղված քայլերը ակնհայտորեն ոգեշնչված են ֆրանսիական մեծ տեռորի հեղինակ, Յակոբինյան խարիզմատիկ հեղափոխական Մաքսիմիլիան Ռոբեսպիերից։ Դրանք աղետալի հետևանքներ ունեցան ոչ միայն պետության, այլև եկեղեցու համար, որից հետո եկեղեցին դուրս մղվեց հանրային կյանքից, իսկ Ֆրանսիան կորցրեց իր ազգային դիմագիծը։ Ռոբեսպիերը մտցրեց «Գերագույն էակի պաշտամունքը»՝ արգելելով «բանականության պաշտամունքը» և առհասարակ խղճի ազատությունը։ Շրջանառության մեջ … Read more

Փաշինյանն ունի առավելություն եկեղեցուց դուրս, բայց ոտնատեղ չունի եկեղեցու ներսում. քաղաքագետ

31 Հունվարի, 2026 Փաշինյանն ունի առավելություն եկեղեցուց դուրս, բայց դեռևս որևէ ամուր ոտնատեղ չունի եկեղեցու ներսում: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Քննչական կոմիտեն գործ է հարուցել ու Գերագույն Հոգեւոր խորհրդի եպիսկոպոսներին այդ գործի շրջանակում հրավիրում է ՔԿ հարցաքննության: Մեծ հավանականությամբ կսահմանվի չբացակայելու արգելք, ինչի շնորհիվ Նիկոլ Փաշինյանը փաստացի կխափանի Ավստրիայի քաղաքներից մեկում … Read more

խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում․ այրվել է պահեստային տարածք

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գևորգ Էմին փողոցի թիվ 6 հասցեում գտնվող պահեստային ինչ-որ տարածքում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից … Read more