Շղթայական ավտովթար Երեւանում մերկասառույցի պատճառով
23 Հունվար, 2026 23:40 Հասարակություն Քիչ առաջ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Մալաթիա-Սեբաստիայում մերկասառույցի պատճառով մի քանի մեքենաներ են վթարի ենթարկվել։ Նախնական տեղեկություններով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Նշենք, որ Երեւանում այս պահին բազմաթիվ փողոցներ կան, որտեղ մերկասառույց է։