Այսօր Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական տնտեսական շահերը

08.01.2026 | 18:40 2025-ի ամենախորհրդանշական «արդյունքներից» մեկը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության կտրուկ անկումն էր։ Սակայն իրականում սա վերադարձ է բնական, օրգանական մակարդակին։ Երկնիշ աճի պատրանքը ձևավորվել էր ոչ թե տնտեսության կառուցվածքային վերափոխման, այլ աշխարհաքաղաքական հանգամանքներով պայմանավորված վերաարտահանման գործառույթի հաշվին։ Այդ մոդելը արտաքին ճնշումների արդյունք էր, ոչ թե ներքին զարգացման։ Այսօր Երևանը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել սեփական … Read more

Օրինական գույքը օտարման պայմաններում գնահատվել է որպես ապօրինի․ փաստաբան Վարազդատ Ասատրյան

Հունվարի 8-ին Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Սաքապետոյանի նկատմամբ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ։ Iravaban.net-ի հետ զրույցում Արմեն Սաքապետոյանի ներկայացուցիչ, փաստաբան Վարազդատ Ասատրյանը տեղեկացրել է, որ այս պահին դատավարությունը գտնվում է հարց ու պատասխանի փուլում։ Նրա խոսքով՝ հայցը պաշտպանական կողմի համար այս փուլում … Read more

«Արթիկ» ՔԿՀ-ի պաշտոնյան ազատվել է աշխատանքից

8 հունվարի 2026 – 18:39 AMT PanARMENIAN.Net – «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է Armlur.am-ը։ Ըստ կայքի՝ պաշտոնազրկման հիմքում Զորական գյուղում տեղի ունեցած միջադեպն է նրա անչափահաս որդու մասնակցությամբ: Դեպքի տեսագրությունը համացանցում հայտնվելուց հետո մեծ աղմուկ էր բարձրացրել։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի Զորական գյուղում 5 … Read more

Ուկրաինան և ԱՄՆ-ն մոտ են պատմական համաձայնագրի ստորագրմանը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ փաստաթուղթն արդեն գրեթե պատրաստ է և սպասում է ամենաբարձր մակարդակով վերջնականացմանը։  Ըստ նախագահի՝ այս համաձայնագիրն առանցքային նշանակություն ունի ոչ միայն ռազմական պաշտպանության, այլև՝ երկրի տնտեսական վերականգնման և զարգացման տեսանկյունից։ Ուկրաինական կողմն արդեն ներկայացրել է պատերազմի դադարեցման հիմնարար շրջանակների իր տարբերակները, և այժմ … Read more

Հեղինակավոր San Francisco Examiner պարբերականը անդրարձել է «Amsterdam & Partners»-ի նոր զեկույցին, որտեղ ներկայացված են Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող անթույլատրելի միջամտությունները

Հեղինակավոր San Francisco Examiner պարբերականը անդրարձել է «Amsterdam & Partners»-ի նոր զեկույցին, որտեղ ներկայացված են Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող անթույլատրելի միջամտությունները։ Այս մասին գրված է փաստաբան Ռոբերտ Ամստերդամի ֆեսյբուքյան էջում: Փաստաթուղթը վերլուծում է Եկեղեցու և իմ վստահորդ, հայ բարերար Սամվել Կարապետյանի դեմ ուղղված քաղաքականացված գործողությունները, որոնք վտանգում են ժողովրդավարական արժեքները։

Utair-ի օդանավը տագնապի ազդանշան է տվել թռիչքից անմիջապես հետո

Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել ԱՄԷ-ից թռիչքի պահին։ SHOT տելեգրամ-ալիքի տվյալներով՝ Utair ավիաընկերության օդանավը տվել է 7700 ազդանշանը (որը նշանակում է ընդհանուր վթարային իրավիճակ) «Ալ-Մաքթում» օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե անց։  Այս պահին Boeing 767-ը պտտվել է քաղաքի մոտակա ջրային տարածքի վրա՝ վառելիքը սպառելու նպատակով։ Ինքնաթիռն օդում է գտնվում արդեն ավելի … Read more