39-ամյա Էդին Ջեկոն վերադարձավ Գերմանիա

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն կարիերան կշարունակի Գերմանիայում։ 39-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է Գելզենկիրխենի «Շալկե»։ Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Շալկեն» հանդես է գալիս Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայում և առաջատարն է 18-րդ տուրից հետո։ 2025 թվականից Ջեկոն հանդես էր գալիս իտալական «Ֆիորենտինայում», որի կազմում 11 հանդիպում է անցկացրել … Read more

Ջոկովիչը մտածում է «Մեծ սաղավարտի» 25-րդ տիտղոսի մասին․ «Հավատում եմ իմ ուժերին»

Աշխարհի չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը վստահ է իր ուժերին և պատրաստ է պայքարել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հերթական տիտղոսի համար։ Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում 38-ամյա սերբ թենիսիստը 6:3, 6:2, 6:2 հաշվով հաղթել է իտալացի Ֆրանչեսկո Մայեստրելիին ու կիսվել տպավորություններով։ «Ունեմ շանս հաղթել «Մեծ սաղավարտի» ևս մեկ մրցաշար։ Հենց այդ պատճառով եմ այստեղ։ Ես հավատում եմ … Read more

Թրամփը Դավոսում հիմնել է իր կողմից ղեկավարվող Խաղաղության խորհուրդը

Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է Խաղաղության խորհրդի ստեղծման մասին և կոչ արել ավելի շատ երկրների միանալ նախաձեռնությանը: Նա  ստորագրել է Խաղաղության խորհրդի հիմնադիր փաստաթուղթը, որը, քննադատների կարծիքով, խաթարում է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) հեղինակությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Կանոնադրությունը պաշտոնապես ուժի մեջ է մտել, և Խաղաղության … Read more

Ալիևը Դավոսում Թրամփի հետ քննարկել է TRIPP նախագիծը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը

Քաղաքականություն 22.01.2026 | 17:20 Դավոսում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ կողմերը գոհունակություն են հայտնել Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադառնալուց հետո Բաքվի և Վաշինգտոնի միջև տարբեր ոլորտներում կապերի զարգացման կապակցությամբ։ Ընդգծվել է «Թրամփի պատմական դերը անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև … Read more

Ժամանակավորապես արգելվել է «Գոլլանդեց» սպիտակուցաճարպային մթերքի ներմուծումը ՀՀ և տեղափոխումը․ ՍԱՏՄ

Համաձայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի՝ հունվարի 22-ից ժամանակավորապես արգելվում է «Վերշկովիյ ռայ» (Вершковий рай) ապրանքանիշի «Գոլլանդեց» (Голландец) սպիտակուցաճարպային մթերքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և տեղափոխումը (արտադրող՝ ԱԲԸ «Խմելնիցկայա մասլոսիրբազա» (Хмельницка маслосирбаза) Ուկրաինա, ներմուծող՝ «Մեգա Ֆուդ» ՍՊԸ (արտադրված 01․10․2025թ, պիտանիության ժամկետը՝ 30․ 03․ 2026թ․): Ինչպես հայտնել է ՍԱՏՄ-ն, համաձայն հրամանի՝ ««Գոլլանդեց» (Голландец) սպիտակուցաճարպային մթերք» արտադրանքի … Read more

822 հազար 662 եկամուտ ստացող աշխատատեղ՝ 2025-ի դեկտեմբերին․ ՊԵԿ-ը վիճակագրություն է հրապարակել

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2025 թվականի դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով`եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 822 հազար 662։ Թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը`44 568-ով կամ 5.7 %-ով: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 136 դիտում

Ճամբարակի լեռնանցքում բուք է․ փակ է Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը

Հունվարի 22-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ինչպես հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը, ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ։ Անվտանգության … Read more

ՀՀ-ն 1 մլրդ դոլար չի վճարի «Խաղաղության խորհրդին» անդամակցելու համար

Քաղաքականություն 22.01.2026 | 16:50 Հայաստանը 1 միլիարդ դոլար չի վճարի Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհրդին» անդամակցության համար։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը ներկայացրել է ՀՀ-ի անդամակցության կարգը «Խաղաղության խորհրդին»։ «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ … Read more

Երևանում վաղը ձյուն կտեղա | Factor.TV

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ ՆԳՆ ՓԾ-ն ներկայացնում է  առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։ Հանրապետության տարածքում` Հունվարի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 22-ի ցերեկը, 23-24-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի … Read more

Վարժական հավաքներից ազատելու համար խոշոր չափի կաշառք է պահանջել. ՀԿԿ-ն՝ զինկոմիսարիատներից մեկում ձերբակալությունների մասին

Հասարակություն 22.01.2026 | 16:41 Վարժական հավաքների ենթակա անձանց այդ հավաքներից ապօրինի ազատելու գործընթացը կազմակերպելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի ու ևս 3 անձի նկատմամբ։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ «ՊՆ պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց … Read more