39-ամյա Էդին Ջեկոն վերադարձավ Գերմանիա

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն կարիերան կշարունակի Գերմանիայում։

39-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է Գելզենկիրխենի «Շալկե»։ Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Շալկեն» հանդես է գալիս Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայում և առաջատարն է 18-րդ տուրից հետո։

2025 թվականից Ջեկոն հանդես էր գալիս իտալական «Ֆիորենտինայում», որի կազմում 11 հանդիպում է անցկացրել Իտալիայի այս առաջնությունում։ Գերմանիայում նա 2007-2011-ին խաղացել է «Վոլֆսբուրգում», այնուհետև հանդես է եկել անգլիական «Մանչեսթեր Սիթիում», իտալական «Ռոմայում», «Ինտերում» ու թուրքական «Ֆեներբահչեում»։

Leave a Comment