Վարժական հավաքներից ազատելու համար խոշոր չափի կաշառք է պահանջել. ՀԿԿ-ն՝ զինկոմիսարիատներից մեկում ձերբակալությունների մասին

Հասարակություն

22.01.2026 | 16:41

Վարժական հավաքների ենթակա անձանց այդ հավաքներից ապօրինի ազատելու գործընթացը կազմակերպելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի ու ևս 3 անձի նկատմամբ։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՊՆ պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է»,- ասաց Կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

 

Ռոզա Վարդանյան

Leave a Comment