Ալիևին հասցրինք մի վիճակի, որ հասկացավ՝ ուրիշ տարբերակ չունի, ուզած-չուզած պետք է անի. Գրիգորյան

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ ցանկացած գերեվարված անձ, որն ազատվում է, հայերի մեծ մասի համար ուրախություն է, սակայն իշխանության ընդդիմախոսների շրջանում կան մարդիկ, որոնք տխրել են: «Գործող իշխանության ցանկացած հաջողության դեպքում մտածում են, որ դրա պատճառով չեն կարողանալու գալ իշխանության, փակվում է իրենց ճանապարհը: Ընդդիմությանը խորհուրդ կտամ՝ գոնե լռեն, որի դեպքում շանսերն ավելի մեծ են»,- ասում … Read more

Սյունիքում բազմաթիվ են հարցերը ԹՐԻՓՓ-ի իրականացման մասին. Դանիելյանը կարևոր կետեր է առանձնացրել

Սյունիքում բազմաթիվ են հարցերը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման մասին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը՝ առանձնացնելով մի քանի կարևոր կետեր, որոնք ամենահաճախ տրվող հարցերի պատասխաններն են: «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին, իսկ 26% մասնաբաժինը՝ Հայաստանին։ Նման հարաբերակցությունը պայմանավորված … Read more

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար»․ խախտում Մարտունու լցակայանում

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել ճնշասեղմված բնական այրվող գազի (ԱԳԼՃԿ) մանրածախ վաճառքով զբաղվող «ԱՎԵՏ-ՄՀԵՐ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Կամոյի 13/1 հասցեում)։ Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ ստուգման արդյունքում արձանագրվել է թերլիցքավորման փաստ, որի համար տնտեսվարողը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 684 098 ՀՀ դրամի չափով։ Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի … Read more

Դա լրագրողի կարծիք է և այն ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում․ Զախարովան՝ Սոլովյովի հայտարարության մասին

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է լրագրող Վլադիմիր Սոլովյովի արտահայտած այն մտքին, որ Ռուսաստանը պետք է դիտարկի Հայաստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու տարբերակը, որպեսզի նրանք դուրս չգան ռուսական ազդեցության գոտուց: Զախարովայի խոսքով՝ դա ընդամենը լրագրողի կարծիք է, Սոլովյովը նման կարծիք է հայտնել իր մասնավոր ալիքով, և նա չի արել … Read more

5 տարվա գերությունից հետո Վիգեն Էուլջեքջյանի և տիկնոջ՝ Լինդայի առաջին հանդիպումը

Պատգամավոր Հայկ Սարգսյանը հրապարակել է Վիգեն Էուլջեքջյանի և տիկնոջ՝ Լինդայի՝ գերությունից հետո առաջին հանդիպման տեսանյութը, որին կից գրել է. «5 տարվա գերությունից հետո Վիգենի և Լինդայի առաջին հանդիպումը»: Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին: Վարչապետը տեղեկացրել էր նաև, որ Գևորգ … Read more

Բջջային հեռախոսներ ներկրելու գործով քրվարույթը նախաձեռնվել է ՊԵԿ կողմից՝ ՀՀ Հակակառուպցիոն կոմիտեին փոխանցված տեղեկատվության հիման վրա

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու գործով ձերբակալված անձանց մասով քրեական վարույթը նախաձեռնվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ ՀՀ Հակակառուպցիոն կոմիտեին փոխանցված տեղեկատվության հիման վրա։   ՊԵԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեում բացվել էր ծառայողական քննություն։ … Read more

Aurora News | Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» թիրախների վրա նոր հարվածների մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են Լիբանանում «Հեզբոլլահի» թիրախների վրա նոր հարվածների մասին՝ մեղադրելով խմբին հրադադարի խախտման մեջ։ «Հեզբոլլահի կողմից հրադադարի շարունակական խախտումներին ի պատասխան՝ IDF-ն սկսել է հարվածել «Հեզբոլլահի» ահաբեկչական թիրախներին Լիբանանի մի քանի շրջաններում», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Լիբանանի բանակը հայտարարել էր, որ ավարտել է երկրի հարավում գտնվող «Հեզբոլլահի» … Read more