Շվեյցարիայում հրդեհի հետևանքով զոհերի թվում դեռահասներ կան

Շվեյցարական Կրան-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրում Ամանորի գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների թվում կան դեռահասներ: Ինչպես գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը, կիրակի օրը նույնականացվել են ևս 16 զոհվածների մարմինները, որոնց թվում են Շվեյցարիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի և Ռումինիայի քաղաքացիներ: Նրանց թվում են 16-18 տարեկան 10 դեռահասներ։ Այս պահին ճանաչվածներից ամենաերիտասարդը Շվեյցարիայի 14-ամյա քաղաքացի է, մահացածների … Read more

Տեսանյութ. Նախկին տեր Թադեն փորձել է մտնել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու ավանդատուն. Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանն ահազանգում է. ՀԻՄԱ ԷԼ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԱԾ Է ԹԱԼԻՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ Այսօր Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին Եկեղեցում Արամային Թախմազյանը (նախկին տեր Թադեն) փորձ էր անում մտնել ավանդատուն: Վերջին շրջանում նշված անձը գալիս էր Եկեղեցի և հագնելով քահանայական հագուստը` խանգարում էր Տեր Հայկ քահանա Սահակյանին ժամերգություններ կատարել: Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը արդեն հայտարարել … Read more

ԱՄՆ-ն Իրանի տարածքում «վենեսուելական սցենարով» առևանգման գործողություն էր ծրագրել. Sepah Pasdaran

Իրանցի արտաքին քաղաքականության փորձագետ Խոշչեշմը հայտարարել է, որ ԱՄՆ-ն 12-օրյա պատերազմի ժամանակ «վենեսուելական սցենարով» առևանգման գործողություններ էր ծրագրել Իրանի տարածքում, հայտնում է Sepah Pasdaran տելեգրամյան ալիքը։ Ըստ նրա, որպես քողարկում նախատեսվում էր օգտագործել երկքաղաքացիություն ունեցող անձանց և տեղական աջակցության խմբերին։ Իրանական հետախուզությունը բացահայտել է այդ ծրագիրը, ձերբակալել մատակարարման ողջ ցանցը և դրանով իսկ ձախողել օտարերկրյա … Read more

Ինչպես տարբերակել deepfake-ը. պարզ ուղեցույց առօրյա կյանքի համար – Armenia Today

Աշխարհում, որտեղ ցանկացած ձայն կարելի է կեղծել մեկ րոպեում, իսկ դեմքը՝ մի քանի վայրկյանում, վստահությունը դարձել է ամենափոքր արժեքներից մեկը։ Այսօր ամեն ինչ կարող է կեղծ լինել՝ զանգը «հարազատից», տեսանյութը «պաշտոնյայից», հաղորդագրությունը «հայտնի անձից» կամ նույնիսկ ձեր սեփական ձայնի ձայնագրությունը, որը դուք երբեք չեք ձայնագրել։ Armenia Today-ը պատրաստել է մանրամասն ուղեցույց այն մասին, թե ինչպես … Read more

17:40-ի դրությամբ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է. «Հունվարի 4-ին՝ ժամը Հունվարի 4-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։Միջպետական և … Read more

Փաշինյանի համար իշխանության պահպանումը ոչ միայն քաղաքական, այլև անձնական հարց է․ Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան էջում առաջարկով դիմել է ընդդիմությանը։ Նա կարծում է չափազանց տեղին կլիներ, եթե բոլոր ընդդիմադիր ուժերը՝ անկախ գաղափարախոսությունից կամ անցյալի հակասություններից, համատեղ նամակով դիմեն Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարությանը և անդամ պետություններին՝ խնդրելով գագաթնաժողովը երկու ամսով հետաձգել՝ ընտրություններից հետո։ «Հայաստանը 2026 թվական է մտնում ոչ թե որպես երկիր, որը հանգիստ պատրաստվում … Read more

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. ՃԴ

ժամը 17:40-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց, գրել է Ճանապարհային դեպարտամենտը։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց … Read more

Պոպուլիստական հնարքներով կառավարողները

04.01.2026 | 18:08 Վենեսուելայի նախագահ Մադուրոն կառավարության նիստում զայրանում էր, թե տեխնիկայի գները բարձրացել են, և բանակին ու հատուկ ծառայություններին ուղարկում էր խանութներ՝ սառնարանների ու հեռուստացույցների գները իջեցնելու։ Բանակին ու հատուկ ծառայություններին սենց են զաչումարիտ անում։ Իսկ երբ երկրի վրա հարձակում եղավ, և բանակն ու հատուկ ծառայությունները արդեն պիտի իրենց գործը կատարեին, պարզվեց, որ նրանք ընդունակ են … Read more

Ինչ կարևոր իրադարձություններ են եղել 2025-ին շոու-բիզնեսում

Radar Armenia-ն ներկայացնում է համաշխարհային շոու-բիզնեսի ոլորտում 2025 թվականի ամենակարևոր իրադարձությունները․ Netflix-ի պատմական գործարքը Warner Bros. Discovery-ի հետ 2025-ի դեկտեմբերին Netflix-ը համաձայնության եկավ ձեռք բերել Warner Bros.-ի կինոստուդիաները, հեռուստատեսային արտադրությունը և HBO Max հարթակը՝ մոտ 82.7 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով (սեփական կապիտալի արժեքը՝ 72 միլիարդ դոլար)։ Այս գործարքը (որը դեռևս ենթակա է կարգավորիչների հաստատման և … Read more