«Դարձնենք Իրանը կրկին հզոր»

06.01.2026 | 13:22 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սենատոր Գրեմի հետ հայտնվել է «Դարձնենք Իրանը կրկին հզոր» գրառմամբ գլխարկով: Սա իր հերթին նշանակում է, որ Թրամփը ուղերձ է հղել հատկապես արտաքին լսարանին, որ առաջիկայում հնարավոր է Իրանում իշխանության փոփոխություն և պրոամերիկյան ռեժիմի հաստատում: Արա ՊՈՂՈՍՅԱՆ Հ. Գ. Աստված պահապան Հայաստանին և Հայաստանի բարեկամներին: Մեկնաբանություններ

Անջելինա Ջոլին մտադիր է լքել Հոլիվուդը – Home

Անջելինա Ջոլին շուտով մտադիր է լքել Հոլիվուդը՝ Բրեդ Փիթից խառնաշփոթ ամուսնալուծությունից հետո «կյանքի նոր փուլ սկսելու» համար: Page Six-ի համաձայն, 50-ամյա դերասանուհին վաճառքի է հանել իր 25 միլիոն դոլար արժողությամբ կալվածքը՝ այգիներով, լողավազանով և ստուդիայով, որտեղ նա և իր վեց երեխաները ապրում են 2016 թվականից։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա արդեն սկսել է գաղտնի ցուցադրել այն … Read more

Հրդեհ Թթուջուր գյուղում

Հունվարի 6-ին՝ ժամը 01։40-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղում տան տանիք է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր գյուղի 1-ին փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել ժամը 02։24-ին, մարվել՝ … Read more

Դելսի Ռոդրիգեսը ստանձնել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահի պաշտոնը

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը խորհրդարանական նիստում երդվել է որպես երկրի ժամանակավոր նախագահ։ Նիստը սկսվել է տապալված առաջնորդ Նիկոլաս Մադուրոին ամերիկյան կալանքից ազատ արձակելու պահանջներով։ Ռոդրիգեսը հայտարարել է, որ ցավում է Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի «առևանգման» համար՝ պնդելով, որ նրանք ձերբակալվել են ԱՄՆ ուժերի կողմից։ Ավելի վաղ Նյու Յորքում Մադուրոն դատարանում հայտարարել էր, որ … Read more

Եկեղեցին ենթարկվում է բռնաճնշումների. սա լուրջ հարված է մեր ազգին ու պետությանը․ Կաթողիկոս

Հրապարակվել է Գարեգին Բ Սմենայն Հայոց կաթողիկոսի պատգամը Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով. «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ» (Մատթ. 4.16): Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր վերստին Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսն … Read more

«Արցախ հանձնողները հիմա էլ ցանկանում են ստանալ իրենց հպատակ հայոց եկեղեցի»․ Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։ Եվ ինչ պետք է անեն Նիկոլն ու ՔՊ-ն՝ այո, փորձեն հարամեն այդ տոնն իրենց աննպատակ քայլերթերով, որոնք ուղղված են կաթողիկոսի և Մայր Աթոռի դեմ։ Նիկոլն ու մի քանի տիրադավներ … Read more