Հրդեհ Թթուջուր գյուղում


Հունվարի 6-ին՝ ժամը 01։40-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղում տան տանիք է այրվում:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր գյուղի 1-ին փողոցի տներից մեկում։


Հրդեհը մեկուսացվել ժամը 02։24-ին, մարվել՝ 02։46-ին։ Այրվել են ննջասենյակի առաստաղի մոտ 20 քմ հատվածը և կահույքը։


Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ:

Դիտումների քանակ4

Leave a Comment