Փաշինյանի իշխանության տարիներին ՀՀ պետական պարտքը կրկնապատկվել է

7․7 մլրդ դոլար․ սա այն գումարն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանի Հանրապետությունը պարտք է վերցրել։ Ըստ ֆինանսների նախարարության՝ 2025 թվականի տարեվերջին ՀՀ պետական պարտքը կազմել է 14 մլրդ 531․3 մլն դոլար, որից ՀՀ կառավարության պարտքը 14 մլրդ 40․7 մլն դոլար է, Կենտրոնական բանկի պարտքը՝ 490․7 մլն դոլար։ Ինֆոգրաֆիկայից պարզ երևում է, … Read more

Քնում են մեքենայում, սպասում օրերով․ հայկական բազմաթիվ բեռնատարներ մնում են Վրաստանի և ՌԴ տարածքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 19.01.2026 | 20:30 Բեռնատարի վարորդ Կարեն Ազիզյանն արդեն երեք օր է՝ Վրաստանի տարածքում է։ Պատմում է՝ վատ եղանակի պատճառով հայկական ապրանքներով բարձված ավելի քան 200 բեռնատար է մնացել այնտեղ։ Քնում են մեքենայում, սնվում՝ սննդի հարակից օբյեկտներում։ Ասում է՝ առաջնահերթություն է տրվում վրացական բեռներին, տարբերակում կա անգամ Վրաստանից Հայաստան արտահանվող բեռների պարագայում։  Ազիզյանի բեռնատարը բարձված … Read more

Որ ճանապարհներն են փակ. իրավիճակը 20:00-ի դրությամբ

Հունվարի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհային դեպարտամենտի փոխանցմամբ՝ Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Քեթիի լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Ոսկեպար-Ջուջևան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային … Read more

Դանիան որոշել է բաց թողնել Դավոսի ֆորումը՝ Գրենլանդիայի շուրջ իրավիճակի պատճառով

Քաղաքականություն 19.01.2026 | 20:10 Դանիացի պաշտոնյաները որոշել են չմասնակցել Դավոսում այս շաբաթ կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին՝ Գրենլանդիայի շուրջ սրվող վեճի ֆոնին, որը խաթարում է տրանսատլանտյան հարաբերությունները, գրում է Bloomberg-ը։ «Դանիայի կառավարության ներկայացուցիչներն այս տարի հրավիրվել են, մասնակցության վերաբերյալ ցանկացած որոշում կայացնում է համապատասխան կառավարությունը։ Մենք կարող ենք հաստատել, որ Դանիայի կառավարությունը ներկայացված չի լինի այս … Read more

Ընդդիմությունը թող հայտարարի, որ ուզում է առճակատում և պատերազմ ու գնա ընտրություններին. Բագրատյան. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ ընդդիմությունը խաղարկում է և համադրում նոյեմբերի 9-ի, օգոստոսի 8-ի և հունվարի 14-ի հայտարարությունները՝ փորձելով հանրությանը մոլորեցնել, թե նոյեմբերի 9-ը շատ ավելի լավ տեսք է: Ըստ Բագրատյանի, սակայն, իրականության մեջ կա այն, որ ամերիկյան կողմը հստակ իր պայմանավորվածությունները գործի է դնում: Պատգամավորը նկատում է՝ տնտեսական ծրագրի լրջագույն … Read more

Փրկարարները հղիին տեղափոխել են ԲԿ․ ձնաբքի պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մոտենալ կանչի հասցե

Հունվարի 19-ին՝ ժամը 11։52-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Այրք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (ձնաբքի պատճառով ավտոճանապարհը փակ է, շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ)։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հղի կնոջը փրկարարական մեքենայով … Read more

Թուղթը պետք է ամբողջությամբ դուրս գա համակարգից. Փաշինյանը՝ Էկոնոմիկայի նախարարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարարությունում անցկացված քննարկման ընթացքում ներկայացված 2025 թվականի գործունեության հաշվետվության շրջանակում արձանագրել է տնտեսական աճի դրական դինամիկան, անդրադարձել թվայնացման խորացման անհրաժեշտությանը և շեշտել պետական ծրագրերի ամբողջական հետագծելիության ու արդյունավետ վերահսկողության կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ 2025 թվականն, ընդհանուր առմամբ, բարենպաստ է եղել … Read more

Հայ-թուրքական սահմանի բացման նոր ժամկետ․ Ռուբինյանը ոչ հերքում է, ոչ հաստատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 1-ից Անկարան, հնարավոր է, Հայաստանի հետ սահմանը բացի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Factor TV-ին հայտնի դարձած այս տեղեկությունը պաշտոնական Երևանը ուղիղ չի հերքում։ Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ զարգացումների մասին պատշաճ տեղեկատվություն կտրամադրեն։ Հայ-թուրքական կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը նույնպես այս հարցի հետ կապված սակավախոս է։ Սահմանը մասնակի … Read more

Մի իքս պահից խիստ վարչարարություն է գործելու․ քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2025-ի հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ 2025 թվականն, ընդհանուր առմամբ, բարենպաստ է եղել տնտեսության համար։ 2025–ի հունվար–սեպտեմբերին 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 6.0% աճ։ Միաժամանակ արձանագրվել է, որ Կառավարության 2021–2026 թվականների համար սահմանված 7.0% թիրախի համեմատ 2021–2025 թվականներին … Read more

Թրամփը Լուկաշենկոյին նույնպես հրավիրել է միանալ Գազայի Խաղաղության խորհրդին

Քաղաքականություն 19.01.2026 | 19:36 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հրավիրելով դառնալ նոր միջազգային կազմակերպության՝ Խաղաղության խորհրդի հիմնադիրներից մեկը, հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը, գրում է Ինտերֆաքսը։ «Բելառուսական կողմը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ուղերձը՝ ուղղված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Գազայի իրավիճակի կարգավորման համատեքստում Բելառուսին առաջարկվում է … Read more