Դանիան որոշել է բաց թողնել Դավոսի ֆորումը՝ Գրենլանդիայի շուրջ իրավիճակի պատճառով

Քաղաքականություն

19.01.2026 | 20:10

Դանիացի պաշտոնյաները որոշել են չմասնակցել Դավոսում այս շաբաթ կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին՝ Գրենլանդիայի շուրջ սրվող վեճի ֆոնին, որը խաթարում է տրանսատլանտյան հարաբերությունները, գրում է Bloomberg-ը։

«Դանիայի կառավարության ներկայացուցիչներն այս տարի հրավիրվել են, մասնակցության վերաբերյալ ցանկացած որոշում կայացնում է համապատասխան կառավարությունը։ Մենք կարող ենք հաստատել, որ Դանիայի կառավարությունը ներկայացված չի լինի այս շաբաթ Դավոսում»,- ասվում է Ֆորումի հայտարարության մեջ։

FT-ի տվյալներով՝ Գրենլանդիայի իրավիճակի վերաբերյալ քննարկումների հաջորդ փուլը նախատեսված է անցկացնել Դավոսում։ FT-ն գրում է, որ սկզբում Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է լինեին եվրոպացի առաջնորդների և ԱՄՆ ներկայացուցիչների միջև հանդիպումների հիմնական թեման, սակայն Գրենլանդիայի շուրջ լարվածության սրման պատճառով այս հարցը երկրորդ պլան է մղվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment