Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ ընդդիմությունը խաղարկում է և համադրում նոյեմբերի 9-ի, օգոստոսի 8-ի և հունվարի 14-ի հայտարարությունները՝ փորձելով հանրությանը մոլորեցնել, թե նոյեմբերի 9-ը շատ ավելի լավ տեսք է:
Ըստ Բագրատյանի, սակայն, իրականության մեջ կա այն, որ ամերիկյան կողմը հստակ իր պայմանավորվածությունները գործի է դնում:
Պատգամավորը նկատում է՝ տնտեսական ծրագրի լրջագույն բաղադրիչը անվտանգայինն է:
«Մենք այլևս աշխարհի մաս ենք կազմելու»,- ասում է նա:
Զրուցակիցը ևս մեկ անգամ շեշտում է, որ հայկական կողմը բացարձակ ոչինչ չի զիջում. ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային ամբողջականության, իրավազորության, ինքնիշխանության սկզբունքի հիման վրա. «Նոյեմբերի 9-ը ամբողջովին տարանցիկ միջանցք տալու մասին էր, սակայն ՀՀ ինքնիշխանությունը անսակարկելի է, և հենց սա է զայրացնում ընդդիմադիրներին: Ընդդիմությունը թող հայտարարի, որ ուզում է առճակատում և պատերազմ ու գնա ընտրություններին: Քաղաքացին կորոշի՝ ում է ձայն տալիս»:
Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների, մասնավորապես միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբոր որդու՝ Նարեկ Կարապետյանի այն հայտարարություններին, թե իբր Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ աջակցում է ՀՀ գործող իշխանությանը սպասվող խորհրդարանական ընտրություններում, պատգամավորը ընդգծում է՝ Ադրբեջանը և Թուրքիան որևէ լծակ չունեն ՀՀ-ի ընտրությունների վրա ազդելու:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
123 դիտում