ՌԴ ներդրումային հիմնադրամի ղեկավարին տեսել են Փարիզում. Ելիսեյան պալատը հերքում է

Ֆրանսիական Monde թերթը, հղում անելով «լավատեղյակ աղբյուրին», պնդում է, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար և Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը այցելել է Փարիզ հունվարի 7-ին՝ այնտեղ անցկացված այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» հանդիպումից մեկ օր անց։ «Կամավորների կոալիցիայի» բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում … Read more

Միրզոյանը և Ռավանչին քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը – Նորություններ 08.01.2026

Հունվարի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան–Իրան քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիին։ Քննարկվել են Հայաստան–Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր. երկուստեք ընդգծվել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունն, անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Մենք, … Read more

Արամ Ա Վեհափառն ընդունել է Հ.Բ.Ը.Մ-ի Լիբանանի շրջանային վարչությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News Արամ Ա Վեհափառն ընդունել է Հ.Բ.Ը.Մ-ի Լիբանանի շրջանային վարչությանը․ «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Լիբանանի շրջանային վարչութիւնը, գլխաւորութեամբ ատենապետ Ժէրար Թիւֆէնքճեանի, այցելեց Անթիլիասի Մայրավանք եւ հանդիպում ունեցաւ Սուրբ Աթոռոյս գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ, երէկ՝ Չորեքշաբթի, 8 Յունուար 2026-ի առաւօտեան։ Թիւֆէնքճեան Նորին Սրբութեան պարզեց զանազան բնագաւառներու մէջ Միութեան ընդհանուր գործունէութիւնը։ … Read more

Վիգեն Էուլջեքջյանի կինը նրանից նամակ է ստացել

Tert.am-ը գրում է․ Ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից նամակ է ստացել։ Նամակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով փոխանցվել է Լինդա Էուլջեքչյանին, հաղորդում է Բուենոս Այրեսում տեղակայված SOAR կազմակերպությունը (Հայ որբերի օգնության միություն): Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել … Read more

ԵՄ-ում առաջարկել են դիտարկել Գրենլանդիա զորքեր ուղարկելու հարցը․ Politico

Եվրամիությունում կարող են դիտարկել Գրենլանդիա զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ Վաշինգտոնի ծրագրերին հակազդելու համար։ Այս մասին գրում է Politico-ն։ «Եվրոպական երկրները պետք է դիտարկեն Գրենլանդիայում զորքերի տեղակայման հնարավորությունը, եթե դա խնդրի Դանիան՝ ԱՄՆ-ի պոտենցիալ ռազմական գործողության «գինը» բարձրացնելու համար»,- հայտնել է պարբերականը՝ հղում անելով ԵՄ անանուն դիվանագետին։ Ինչպես նշում է Politico-ն, այդ ուժերը դժվար թե կարողանան կանխել … Read more

Հոսանք չունեինք, պարզվեց լարերը բարակ էին. ահա ինչպես է Սամվելը մտածել մեր մասին. Դավոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը գրել է․ Ամանորյա օրերի հոսանքաջատման մասին, որի վերաբերյալ շատ է խոսվում։Մեր թաղամասում դեկտեմբերի 29, 30, 31 օրվա մեծ մասը, հատկապես երեկոյան ժամերին, հոսանք չենք ունեցել, անընդհատ զանգել եմ ՀԷՑ, որպեսզի կարգավորեն։Եվ ի՞նչ պարզվեց արդյունքում, երբ դեկտեմբերի 31-ի երեկոյան ՀԷՑ աշխատակիցներ մոտեցան` տեղում խնդրին ծանոթանալու։Պարզվեց, որ … Read more

Հունվարի 11-ին ԱՄՆ-ի Սանրայզ քաղաքում կայանալու է Արման Ծառուկյան-Լենս Պալմեր գոտեմшրտը

Հունվարի 11-ին ԱՄՆ-ի Սանրայզ քաղաքում կայանալու է Real American Freestyle (RAF) ըմբշամարտի լիգայի 5-րդ մրցաշարը։ Երեկոյի առանցքային իրադարձություններից մեկը լինելու է UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկներից Արման Ծառուկյանի և PFL-ի նախկին մարտիկ Լենս Պալմերի գոտեմարտը։ Աստղային կազմը Բացի Ծառուկյանից, մրցաշարին մասնակցելու են մարտարվեստի այլ հայտնի աստղեր, այդ թվում՝ Լյուկ Ռոքհոլդը Կոլբի Կովինգտոնը Բո Նիկալը … Read more

Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ աշխատակիցների վարչապետի շնորհակալագրով և հուշամեդալով է պարգևատրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ին որոշում է ստորագրել, որով Ազգային անվտանգության աշխատակիցների է պարգևատրել։ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ծառայության տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը, գլխավոր վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող գնդապետ Միհրան Գարբուզյանը և սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալի-շտաբի պետի … Read more

Aurora News | Ավանեսյանը՝ առողջության ապահովագրավճարի փոխանցման կարգի մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանում է ներկայացրել գործատուների, հաշվապահների և ֆինանսիստների կողմից հնչող հարցի վերաբերյալ՝ կապված առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարի փոխանցման կարգի հետ։ «Տեղեկացնեմ, որ գանձապետական միասնական հաշվի եկամտային մասում բացվել է հետևյալ 900005003703 հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի ապահովագրավճարի համար գանձված գումարը` նպատակ դաշտում նշելով «Ապահովագրավճար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավանեսյանը։

Aurora News | Մինչև 270 մլն դոլարի ադրբեջանական ներդրում Իսրայելի ջրային ենթակառուցվածքում

Ադրբեջանի պետական ներդրումային կառույցներից մեկը ուսումնասիրում է Իսրայելում ջրի աղտահանման ոլորտում խոշոր գործարքի հնարավորությունը։ Իսրայելական The Marker պարբերականի փոխանցմամբ՝ ադրբեջանական AIH պետական ընկերությունը դիտարկում է IDE ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսի ձեռքբերումը, որի արժեքը գնահատվում է մոտ 250–270 միլիոն դոլար։ IDE-ն համարվում է Իսրայելի խոշորագույն ջրաղտահանման ընկերությունը և ապահովում է երկրի աղտահանված ջրի շուրջ 45 տոկոսը։ … Read more