Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Եվրո-2026-ից առաջ

Եվրո-2026-ին պատրաստվող ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լիբանանի հավաքականի հետ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Խաղը կկայանա հունվարի 15-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ու կմեկնարկի ժամը 20:00-ին: Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմն այս օրերին Երևանում անցկացնում է հավաք, որը կավարտվի հունվարի 18-ին։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը կկայանա հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվիայում և … Read more

Հայ ֆուտբոլիստը տեղափոխվել է Հունաստան

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Էդգար Մովսեսյանը կարիերան կշարունակի Հունաստանում։ 27-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Հունաստանի Երկրորդ լիգան ներկայացնող «ՊԱԵ Խանիայի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր թիմում Մովսեսյանը կխաղա 11 համարի մարզաշապիկով։ Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, բայց ունի երկարաձգելու հնարավորություն։ Էդգար Մովսեսյանի նախորդ ակումբն էր Կիպրոսի «Օմոնիա 1948»-ը, որի … Read more

Յուրաքանչյուր հինգերորդ գերմանացի մտածում է արտագաղթի մասին

Քաղաքականություն 10.01.2026 | 14:44 Յուրաքանչյուր հինգերորդ գերմանացի մտածում է երկիրը լքելու մասին․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ինտեգրացիայի և միգրացիայի հետազոտությունների գերմանական կենտրոնի (DEZIM) կողմից անցկացված հարցման համաձայն՝ հարցվածների 21 տոկոսը նշել է, որ մտածում է արտագաղթի մասին։ Միգրացիոն ծագում չունեցող հարցվածների շրջանում այս ցուցանիշը ցածր է՝ 17 տոկոս։ Այլ երկրներից Գերմանիա տեղափոխված մարդկանց շրջանում … Read more

Գվարդիոլան առաջին մարզիչն է, որը 2 միլիարդ եվրոյից ավելի տրանսֆեր է իրականացրել

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան դարձել է առաջին մարզիչը, որն իրականացրել է 2 միլիարդ եվրոյից ավելի տրանսֆեր, հաղորդում է Transfermarkt-ը։ Հունվարի 9-ին «Մանչեսթեր Սիթին» 72 միլիոն եվրոյով ձեռք էր բերել անգլիական «Բորնմութի» գանացի հարձակվող Անտուան Սեմենյոյին։ Մինչև օրս Գվարդիոլան իրականացվել է 2,58 միլիարդ եվրոյի տրանսֆեր։ Նախկինում 54-ամյա մասնագետը գլխավորել է նաև կատալոնական «Բարսելոնան» ու … Read more

Լոռու մարզում 15-ամյա տղա է մահացել․ ինչ է հայտնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 10 Հունվար, 2026 15:01 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ բժշկական կենտրոններից մեկը տեղափոխվելու ճանապարհին Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Ա․-ն մահացել է։ … Read more

Aurora News | Կտրիճ Ներսիսյանը չի կարող Գևորգ սրբազանին ազատել պաշտոնից. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքում գրել է, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կշարունակի մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ: «Կտրիճ Ներսիսյանը չի կարող Գևորգ սրբազանին ազատել թեմակալ առաջնորդի պաշտոնից, քանի որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ: Հետևաբար, Գևորգ սրբազանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ: Իսկ Կտրիճ Ներսիսյանը շարունակում է մնալ անառակության և դավաճանության սպասավոր և պիտի ազատի վեհարանը … Read more

Եկեղեցու սպասավորները շարունակում են հայտնել իրենց դիրքորոշումը՝ կողմնակից են Եկեղեցու բարենորոգմանը, թե՝ աջակցում են կաթողիկոս Գարեգին Բ-ին

10.01.2026 | 13:53 Եկեղեցու սպասավորները շարունակում են հայտնել իրենց դիրքորոշումը՝ կողմնակից են Եկեղեցու բարենորոգմանը, թե՝ աջակցում են կաթողիկոս Գարեգին Բ-ին

Aurora News | Կադիրովի որդին սպառնացել է Զելենսկուն Չեչնիա բերել

Չեչնիայի ղեկավարի որդին և օգնականը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խորհրդի քարտուղար Ադամ Կադիրովը խոստացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Գրոզնի բերել որպես ռազմական հանցագործի: Այս մասին հաղորդում է Gazetaru-ն։ «Մենք քեզ կգտնենք ամենուր և դա միայն ժամանակի հարց է: Եվ քեզ կբերենք այստեղ՝ Գրոզնի։ Ոչ թե որպես նախագահի, այլ որպես ռազմական հանցագործի։ Եվ դու կկանգնես … Read more

5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 10 Հունվար, 2026 14:51 Կամչատկայի ափերին 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Գեոֆիզիկական ծառայությունը: Երկրաշարժի օջախը եղել է 25.8 կմ խորության վրա: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Արման Ծառուկյանը և Լենս Փալմերն անցկացրել են հայացքների մենամարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆլորիդայում կայացել է RAF 5 (Real American Wrestling) մրցաշարին նվիրված ասուլիսն ու հայացքների մենամարտը։ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը հանդիպել է իր առաջիկա մրցակցին՝ PFL նախկին մարտիկ, ամերիկացի Լենս Փալմերին։ 29-ամյա Ծառուկյանը և 38-ամյա Փալմերը հունվարի 10-ին ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտ կանցկացնեն RAF 05-ում։  Արման Ծառուկյանը UFC-ում նախորդ մենամարտն անցկացրել է … Read more