5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կամչատկայի ափերին 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Գեոֆիզիկական ծառայությունը:

Երկրաշարժի օջախը եղել է 25.8 կմ խորության վրա: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:



Leave a Comment