Գվարդիոլան առաջին մարզիչն է, որը 2 միլիարդ եվրոյից ավելի տրանսֆեր է իրականացրել

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան դարձել է առաջին մարզիչը, որն իրականացրել է 2 միլիարդ եվրոյից ավելի տրանսֆեր, հաղորդում է Transfermarkt-ը։

Հունվարի 9-ին «Մանչեսթեր Սիթին» 72 միլիոն եվրոյով ձեռք էր բերել անգլիական «Բորնմութի» գանացի հարձակվող Անտուան Սեմենյոյին։

Մինչև օրս Գվարդիոլան իրականացվել է 2,58 միլիարդ եվրոյի տրանսֆեր։ Նախկինում 54-ամյա մասնագետը գլխավորել է նաև կատալոնական «Բարսելոնան» ու Մյունխենի «Բավարիան», իսկ մանչեսթերյան ակումբում աշխատում է 2016 թվականից։ Միայն «Մանչեսթեր Սիթիիում» Գվարդիոլան 2,03 միլիարդ եվրո է ծախսել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա։

Տրանսֆերային ծախսերով Խոսեպ Գվարդիոլային հաջորդում են Ժոզե Մոուրինյոն (1,99 միլիարդ եվրո), Կառլո Անչելոտին (1,8 միլիարդ եվրո), Մասիմիլիանո Ալեգրին (1,6 միլիարդ եվրո) և Դիեգո Սիմեոնեն (1,55 միլիարդ եվրո)։

Leave a Comment