«Խաղաղությունը չի կառուցվում երկաթուղով, եթե այն անցնում է դատարկված հայրենիքի հաշվին»․ Մետաքսե Հակոբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խաղաղություն առանց Արցախի՞։ Ոչ, ընդամենը ենթակառուցվածք՝ էթնիկ զտման գնով։     Նիկոլի թրիփփ-ը ամրագրեց պատերազմի արդյունքները՝ դրանք փաթեթավորելով տնտեսական ու տարանցիկ ծրագրերի մեջ։     Փաստաթուղթը մանրակրկիտ նկարագրում է երկաթուղիներ, ճանապարհներ, բաժնեմասեր, կառավարման կոմիտեներ և տասնամյակներով ձգվող կառուցապատման իրավունքներ։ Թե դա ինչ անշրջելի ծանր հետևանքներ կունենա Հայաստանի համար, ակնհայտ է նույնիսկ փաստաթուղթը … Read more

Այսօր 16:13:44 Ձնագնդիկով խփելու պատճառով դանակահարել է անչափահասին․ սառույցի պատճառով 14 ավտոմքենա իրար են բախվել (տեսանյութ)

Այսօր 16:13:44 Ձնագնդիկով խփելու պատճառով դանակահարել է անչափահասին․ սառույցի պատճառով 14 ավտոմքենա իրար են բախվել (տեսանյութ)

Չորս գերի է վերադարձել Հայաստան. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտնել է Բաքվում պահվող չորս գերիների՝ Հայաստան վերադարձի մասին: Նրա փոխանցմամբ՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում, տեղափոխվում են Երևան: Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը, վարչապետի հաղորդմամբ, նախնական զննությամբ … Read more

Գիտական հետազոտությունները հաստատել են ծխելու այլընտրանքների պակաս վնասակարությունը

COCHRANE-ը՝ առաջատար միջազգային առողջապահական հետազոտական ​​խումբը, համոզիչ ապացույցներ է գտել, որ էլեկտրոնային սիգարետները արդյունավետ են մեծահասակներին օգնելու ավանդական սիգարետների ծխելը թողնելու հարցում։ «Էլեկտրոնային սիգարետները ծխելը թողնելու համար» համակարգված վերանայումը համախմբել է 104 ուսումնասիրությունների և 30,366 չափահաս ծխողների տվյալներ: Ուսումնասիրությունների գրեթե կեսը անցկացվել է Միացյալ Նահանգներում (48 ուսումնասիրություն), որին զգալի ներդրում է ունեցել Միացյալ Թագավորությունը (21 … Read more

Աբովյան փողոցում հնչել է կրակոց. կան վիրավորներ. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան 25 շենքի մոտից 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի … Read more

Արվեստ՝ առանց հրավերի և սահմանների. «Ստուդիո 20»-ը` համերաշխության տարածք. «Վերնատուն»

«Ստուդիո 20»-ում տարեմուտին մեկնարկել է «Հյուրա/ապրելու/սենյակ» խորագրով արտառոց նախագիծը, որը պարզապես ցուցահանդես չէ, այլ կենդանի միջավայր՝ աշխատարանների, քննարկումների և ընկերական ընթրիքների հարթակ։ Այստեղ ջնջվում են արվեստագետի ու այցելուի միջև առկա սահմանները՝ ստեղծելով գաղափարների ու էներգիայի փոխանակման տիրույթ, որտեղ առաջնային են ընկերությունն ու համերաշխությունը։ Ցուցադրությանը մասնակցում են տարբեր սերունդների շուրջ 100 արվեստագետներ։ Թե ինչու է արվեստն … Read more

Իրանում պատրաստվում են մահապատժի ենթարկել 26-ամյա ցուցարարի

Չորեքշաբթի՝ հունվարի 14-ին, Իրանի իշխանությունները, ինչպես նախկինում հաղորդվել էր, նախատեսում են մահապատժի ենթարկել 26-ամյա Էրֆան Սոլթանիին, որը մասնակցել էր բողոքի ցույցերին: Նա մեղադրվում է «Ալլահի դեմ պատերազմ մղելու» համար, ինչը Իրանում մահապատիժ է ենթադրում: Tasnim գործակալությունը հունվարի 13-ին հայտնել է, որ երկրի արդարադատության նախարարությունը հայտարարել է մի քանի ցուցարարի առաջին մեղադրանքները ներկայացնելու մասին: Արձագանքելով որոշ … Read more

Aurora News | Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանում ընթացող բողոքի ցույցերի և «հնարավոր ռազմական բախումների» պայմաններում գերմանացի քաղաքացիներին խորհուրդ է տրվում լքել երկիրը։ Գերմանիայի ԱԳՆ կայքում տեղադրված՝ Իրանի վերաբերյալ թարմացված բաժնում նշվում է, որ Գերմանիայի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տրվում լքել Իրանը, քանի որ կա կամայական ձերբակալությունների և կալանավորումների վտանգ։ Նշվում է նաև, որ Թեհրանում … Read more

Aurora News | Բրյուսելը ցանկանում է ԵՄ երկրներից 800 միլիարդ դոլար «քաշել» և ուղարկել Ուկրաինային. Սիյարտո

Բրյուսելը ցանկանում է «քաշել» ևս 800 միլիարդ դոլար ԵՄ անդամ երկրներից Ուկրաինայի օգտին՝ ստիպելով նրանց հրաժարվել սոցիալական ծրագրերից և տնտեսական զարգացումից: Այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նա հայտարարել է, որ Բրյուսելն «արդեն հարյուրավոր միլիարդավոր եվրոյի գումարներ է ծախսել Ուկրաինայում պատերազմը և դրա կոռումպացված ռեժիմը ֆինանսավորելու համար», և այժմ Կիևը պահանջում … Read more

Aurora News | Չինաստանը արգելել է ամերիկյան և իսրայելական կիբերանվտանգության ծրագրերի օգտագործումը. Reuters

Չինաստանի կառավարությունը ցուցում է տվել ազգային ընկերություններին դադարեցնել մի քանի տասնյակ ամերիկյան և իսրայելական ընկերությունների կողմից մշակված կիբերանվտանգության ծրագրային ապահովման օգտագործումը՝ հղում կատարելով ազգային անվտանգության հարցերին։ Այս մասին գրում է Reuters-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ արգելված ամերիկյան ընկերությունների շարքում են VMware-ը, որը պատկանում է Broadcom-ին, ինչպես նաև Palo Alto Networks-ը և Fortinet-ը։ Իսրայելական ընկերություններից ցուցակում ներառված է Check … Read more