Զելենսկին հայտարարել է Կիևում իրավիճակի համակարգման շտաբի ստեղծման մասին

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքում իրավիճակը համակարգող շտաբի ստեղծման մասին, որտեղ էլեկտրաէներգիայի անջատումը շարունակվում է արդեն երկրորդ օրը։ «Կիև քաղաքում իրավիճակը համակարգելու համար կստեղծվի շտաբ, որը կգործի մշտապես», – իր Telegram ալիքում ասել է Զելենսկին Ուկրաինայի էներգետիկայի ոլորտում արտակարգ իրավիճակների վերաբերյալ հանդիպումից հետո։ Նա նաև հանձնարարել է կառավարությանը պատրաստել պարետային ժամի կանոնների վերանայում չափազանց … Read more

Ադրբեջանական ժողովրդի դեմ հանցագործություններ կատարած այլ անձանց ազատ արձակումը կամ Հայաստան տեղափոխումը բացառված է. APA

Ադրբեջանական APA-ն գրում է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված երկկողմ համաձայնագրի համաձայն և հումանիզմի սկզբունքներով առաջնորդվելով՝ չորս անձինք՝ Վագիֆ Խաչատրյանը, Գևորգ  Սուջյանը, Դավիթ  Դավթյանը և Վիգեն Էուլջեքջյանը, որոնք մեղավոր էին ճանաչվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով և իրենց պատիժը կրում էին մեր երկրում, փոխանցվել են Հայաստանին։ Չնայած այս քայլի օբյեկտիվ պատճառները հանրությանը բացատրվել են, … Read more

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ծառայությունների որակը բարելավվել է

Վարչապետն այցելել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն: Կառավարության հատկացրած 680 մլն դրամով այստեղ վերանորոգվել է շուրջ 3300քմ տարածք և ձեռք է բերվել նոր գրասենյակային գույք։ Կառավարության աջակցությամբ կենտրոնը նաև լաբորատոր գույք ու սարքավորումներ է ձեռք բերել: Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան Դիտումների քանակ1

Իրանը զգուշացրել է Թուրքիային, Կատարին և մի քանի այլ երկրների. «Թուրքիան այսօր»

«Թուրքիան այսօր» լրատվական թելեգրամյան ալիքը գրում է. «Իրանը զգուշացրել է Թուրքիային, Կատարին և մի քանի այլ երկրների, որ եթե ԱՄՆ-ն հարվածներ հասցնի Իրանին, նրանց տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները կարող են թիրախավորվել որպես պատասխան հարված»։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Reuters-ը, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին,  գրել էր, թե Իրանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական գործողությունը հավանական է թվում … Read more

Հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է սահմանային անցակետում

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի և Ագարակի սահմանային վերահսկողության բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և Մեղրիի բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 44-ամյա մի տղամարդու: Նա 2024 թվականի փետրվարի 24-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

ԱԱԾ-ն՝ Բաքվից վերադարձվածների մասին — MediaNews

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Բաքվից 4 քաղաքացիների վերադարձի վերաբերյալ: «2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին: Գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

«Թուրքիան շուտով կդառնա նոր միջուկային տերություն». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թուրքիան շուտով կդառնա նոր միջուկային տերություն- #կարծիքՎերջապես, այն, ինչի մասին խոսում եմ վերջին տարիներին, սկսեցին խոսել նաև այլոք՝ Թուրքիան հավակնում է դառնալ միջուկային տերություն: Իսրայելի հետ հարաբերությունների սրումն էլ ձևական առումով կդառնա նման ծրագրի անհրաժեշտության հիմնավորման համար հարմար առիթ. Նյութի հեղինակը Voice of Turkey- ն է: Անպայման կարդալու տեքստ է.​Մի … Read more

Ձեր շնորհիվ իմ կյանքի ամենադժվար պահին ես և իմ երեխան կարողացանք վերադառնալ տուն․ Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանն ու դուստրը, հեռացել են ԱՄՆ-ից

Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանն ու դուստրը՝ Եվան, կարողացել են լքել ԱՄՆ-ը և վերադառնալ Ռուսաստան։ Անին շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր հնարավոր են դարձրել գործընթացը։ «Արտահայտում եմ իմ խորին և անկեղծ շնորհակալությունը Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությանը, Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ երեխայի իրավունքների պաշտպանության գործունեությունն ապահովող բաժնին, Պետական դումայի պատգամավոր, «Արդար Ռուսաստան» խմբակցության … Read more

Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մեր ժողովրդին ուղերձ էր հղում՝ ամեն մի լճի համար պայքարում եք

14 Հունվար, 2026 23:30 Հասարակություն Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Էսօր Սինգապուրի նման պետությունը, որի տարածքը Սևանա լճի ⅔-րդի չափ ա, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով տասը անգամ Հայաստանի Հանրապետությունից մեծ ա, էն դեպքում, երբ որ իրենց բնակչությունը 5 միլիոն և ավելի ա, մեր բնակչությունը՝ մոտավորապես 3 միլիոն»։ Մեջբերվածը Նիկոլ Փաշինյանի՝ … Read more

Լեհաստանը և Իտալիան կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը

14 Հունվարի, 2026 Լեհաստանի և Իտալիայի Արտաքին գործերի նախարարությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը։ Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների՝ ԱՄՆ-ն պատրաստվում է 24 ժամվա ընթացքում ռազմական միջամտության դիմել Իրանի նկատմամբ։