Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել

Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքներն աշխատողի չձևակերպման, ՀԴՄ-ի կիրառման կանոնների, անկանխիկ գործառնությունների, գործարքների փաստաթղթավորման խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր են ինչպես յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի … Read more

Ադրբեջանի բանակի զորամասերից մեկում մարտավարական զորավարժություններ են անցկացվել

Քաղաքականություն 13.01.2026 | 16:17 Ադրբեջանի N զորամասում մարտավարական զորավարժություններ են անցկացվել՝ 2026 թվականի ուսումնական պլանի համաձայն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դաշտային պայմաններում  տեղակայված հրամանատարական կետում պարզաբանվել են քարտեզի վրա առաջադրանքներ կատարելու ստորաբաժանումների գործողությունները, ինչպես նաև լսվել են հրամանատարների զեկույցները կայացված որոշումների վերաբերյալ։ Նշվում է, որ զորավարժությունների անցկացման ընթացքում հիմնական ուշադրության կենտրոնացվել է հրամանատարական կազմի … Read more

Բուդապեշտի, Բրատիսլավայի և Վիեննայի օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է եղանակի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 13 Հունվար, 2026 16:50 Բուդապեշտի, Բրատիսլավայի և Վիեննայի օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է հունվարի 13-ի առավոտյան ցուրտ եղանակի և տեղումների պատճառով, հաղորդել է «Sky News»-ը: Վիեննայում սառցապատված են եղել թռիչքավայրէջքային գոտիները, որոշ չվերթներ վերաուղղորդվել են այլ օդանավակայաններ։ Ավիափոխադրումների խափանումներ են գրանցվել նաև Չեխիայում։ Սառցային անձրևի պատճառով Պրահայի օդանավակայանն անցել է սահմանափակ ռեժիմով աշխատանքի։ … Read more

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին

Տարադրամի փոխարժեքի հաշվիչ Rate.am հարթակը ներկայացրել է հունվարի 13-ի տարադրամի փոխարժեքները: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 378.93 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 383.46 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 438.25 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 448.87 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.74 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.99 դրամը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 389 դիտում

BBC-ն ցանկանում է հասնել Թրամփի 5 միլիարդ դոլարի զրպարտության հայցի մերժման

BBC-ն միջնորդություն կներկայացնի՝ պահանջելով մերժել ԱՄՆ նախագահի կողմից դատարան ներկայացված հայցը՝ կապված նրա 2021 թվականի հունվարի 6-ի Panorama վավերագրական ֆիլմում Դոնալդ Թրամփի ելույթի մոնտաժի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 2025 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահը Ֆլորիդայի դատարան է ներկայացրել 5 միլիարդ դոլարի (3,7 միլիարդ ֆունտ սթերլինգ) հայց՝ մեղադրելով BBC-ին զրպարտության և առևտրային պրակտիկայի մասին օրենքները … Read more

1or.am | Արտակարգ իրավիճակ՝ Մաստարա-Լանջիկ ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 13 Հունվար, 2026 16:13 Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ-Գյումրի մոտ 15-կիլոմետրանոց հատվածում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթևեկությունը Գյումրիից դեպի Լանջիկ ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ բուքն իր սև գործն է անում։ Առավոտից ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ … Read more

Սիրիան Հալեպի արևելյան մասը հայտարարել է փակ ռազմական գոտի

Հալեպի արևելյան հատվածը՝ Դեյր Հաֆեր քաղաքի մոտակայքում, հայտարարվել է փակ ռազմական գոտի՝ այնտեղ քրդական զինված խմբավորումների կուտակման պատճառով։ Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ, նշվում է Սիրիայի բանակի օպերատիվ շտաբի հայտարարությունում։ Սիրիական բանակի հրամանատարությունը կոչ է արել նշված գոտում գտնվող բոլոր զինված ստորաբաժանումներին նահանջել Եփրատից արևելք։ «Սիրիական բանակը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու, որ զինված խմբավորումներն … Read more

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զոհվել, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցներ, հաղորդել է «Reuters»-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյայի:  Reuters-ի տվյալներով՝ իրանցի պաշտոնյան ասել է, որ ինչպես ցուցարարների, այնպես էլ անվտանգության աշխատակիցների մահվան հետևում կանգնած են այն մարդիկ, որոնց նա անվանել է ահաբեկիչներ: Պաշտոնյան չի մանրամասնել, թե ովքեր են զոհվել: … Read more

Պապիկյան․ ՍՈւ-30 կործանիչները կարող են մեծ դեր ունենալ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում

13 հունվարի 2026 – 15:55 AMT PanARMENIAN.Net – Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ՀՀ զինված ուժերն արդեն ունեն որոշակի սպառազինություն և սպասում են նոր համալրումների։ «ՍՈւ-30 կործանիչները բավականին լավ կործանիչներ են, շատ բարձր եմ գնահատում դրանց դերը, կարծում եմ, որ իրենք մեծ դեր կարող են ունենալ մեր երկրի և՛ հակաօդային … Read more