«Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ում երկկողմանի թոքաբորբ է ունեցել, որը չի ախտորոշվել». Արամ Վարդևանյան

«Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում այցելել է բժշկական հաստատություն, կատարել համալիր բուժստուգում, որը չէր ունեցել շուրջ 7 ամիս, և պարզվել է, որ իր մոտ հետանցումային փուլում գտնվող երկկողմանի թոքաբորբ է, որն ախտորոշվել է՝ ունենալով 2 ամիս վաղեմություն»,- ընթացող ասուլիսի ժամանակ հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Այսինքն՝ գտնվելով ՔԿՀ-ում, երկկողմանի թոքաբորբ է ունեցել Սամվել Կարապետյանը, բայց … Read more

Ամոթ՝ քահանաներին, սարկավագներին ու դպիրներին պարտադրանքի ենթարկող տիրադավ թեմական առաջնորդներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News Սամվել դպիր Գրիգորյանը ամոթանք է տվել քահանաներին, սարկավագներին ու դպիրներին պարտադրանքի ենթարկող տիրադավ թեմական առաջնորդներին․ Ամոթ այն թեմի «բարենորոգիչ» առաջնորդին, ով. Հրահանգում է քահանային, որ զեղչի Վեհափառ Հայրապետի անունը Պատարագի ընթացքում: Հրահանգում է քահանային, որ Պատարագի ընթացքում նա զեղչի Կաթողիկոսի և իր իսկ առաջնորդի անունը և չաղոթի երկուսի համար էլ: Հրահանգում … Read more

Որտե՞ղ են «Իրական Հայաստան» նախագծի արմատները. Սեմյոն Բաղդասարով

Փաշինյանը վերականգնել է թուրքական հատուկ ծառայությունների հին նախագիծը և մատուցել այն որպես իրենը: 2025 թ. սկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ամանորյա ուղերձում հռչակեց երկրի նոր գաղափարախոսությունը՝ «իրական Հայաստանը» Հայկական ԽՍՀ- ի սահմաններով:  Դրա բովանդակությունն այն է, որ ժողովուրդը հոգնել մշտական պայքարից, ուստի պետությունը պետք է  մտածի միայն բնակչության մարմնական բնազդների բավարարման մասին: Այսինքն՝ անվտանգության, սննդի և վերարտադրության:  Ամեն տեսակ «հիմարությունները», ինչպիսիք են պատմական հիշողությունը, հոգևոր արժեքները և ազգային ավանդույթները, պետք է ուղղակի մոռանալ: Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հայեցակարգը բաղկացած է 14 կետից: Դրանք բովանդակում են մի շարք վիճելի պնդումներ, օրինակ՝ 1-ին կետը. «Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»: Բայց, օրինակ, Երրորդ Ռեյխի ժամանակվա գերմանացի հակաֆաշիստների համար հայրենիքը բնավ էլ չէր նույնանում պետության հետ: Էլի մի շարք բացահայտ անհեթեթություններ, օրինակ՝ «ժողովուրդը … հավաքականությունն է, որն ունի ընդհանուր քաղաքացիություն»:  Դրան հազիվ թե համաձայնեն հրեաները, որոնք իրենց մեկ ժողովուրդ են համարում, բայց ապրում են տարբեր երկրներում և ուրիշ քաղաքացիություն ունեն: Առկա են ինչ-որ անհասկանալի, մշուշոտ ու վերամբարձ կարգախոսներ: Այսպես. «Մարդը բարձրագույն արժեք է», « Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց»,  «Հարստացիր և հարստացրու» և այլն: Ընդհանուր առմամբ բավական անհասկանալի տեքստ է: Այս ամբողջ դեմագոգիայից միայն մի բան է հասկանալի դառնում, որ հայեցակարգի հեղինակներն անհրաժեշտ են համարում շուտափույթ ընդունել Հայաստանի նոր սահմանադրություն (ինչպես արդեն գիտենք, դա նշանակում է վերջնական հրաժարում Ղարաբաղից): Մենք խնդրել ենք «Իրական Հայաստան» նախագծի մասին իր կարծիքը հայտնել Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովին: – Նախագիծը, որ Փաշինյանը անվանում է «Իրական Հայաստան», իրականում իրենը չէ,- վստահ է փորձագետը:- Ես խորությամբ … Read more

ՀՀ-Իրան նոր երկաթգիծ․ Չինաստանից Իրանի տարածքով, ՀՀ-ի միջոցով բեռների արտահանում Եվրոպա․ մեգածրագիր

«Մեգածրագրի շրջանակում ամենակարևոր հատվածը կազմում է ՀՀ-Իրան նոր երկաթգծի կառուցումը, որը պետք է ապահովի և Իրանի տարածաշրջանով դուրս գալով, միանալով գոտի և ճանապարհ մեգանախագծին՝ Չինաստանից Իրանի տարածքով և ՀՀ-ի միջոցով բեռների արտահանումը դեպի Եվրոպա»,- «Հայաստանը և տրանսպորտային մեգածրագրերը» թեմայով քննարկման ժամանակ վստահեցրեց «Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյանը։ Նա նշեց՝ ՀՀ տարածքով այս … Read more

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես չեմ ընդունում Նիկոլ Փաշինյանին որպես իմ երկրի ղեկավար․ Կարին Տոնոյան

44-օրյա պատերազմում անմահացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես՝ Կարին Տոնոյանս, որպես ՀՀ քաղաքացի, պաշտոնապես հայտարարում եմ, որ չեմ ընդունում Նիկոլ Փաշինյանին որպես իմ երկրի՝ Հայաստանի Հանրապետության, ղեկավար։ Մարդ, ով պատճառ է դարձել իմ Հայրենիքի ու նրա անքակտելի մաս Արցախի հողերի հանձնմանը: Մարդ, ով խլել ու կործանել է իմ որդու … Read more

Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները ՀՀ քաղաքացիներ են. ՊՆ մամուլի քարտուղար

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր, բանից անտեղյակ, շրջանառության մեջ են դրել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ընտանիքի անդամների՝ այլ երկրի քաղաքացի լինելու վերաբերյալ անհիմն տեղեկություններ: Այդ մասին ասված է ՊՆ մամուլի քարտուղարի Ֆեյսբուքի էջում: «Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք հանրությանն ու ԶԼՄ գործընկերներին, որ Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ավելին՝ նրա որդին «Պատիվ … Read more

«Ցուրտը չի օգնի Ռուսաստանին հաղթել պատերազմում». Զելենսկի

Այս գիշեր՝ հունվարի 13-ին, ռուսական հարվածների թիրախում են հայտնվել Ուկրաինայի ութ մարզեր։ Ագրեսոր երկրի հարձակման հիմնական նպատակը եղել է էներգետիկ համակարգը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է FREEДОՄ-ը։ «Այս գիշեր ռուսները Ուկրաինայի ուղղությամբ արձակել են գրեթե 300 հարվածային անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը «Շահեդներ» են, 18 բալիստիկ և յոթ թևավոր … Read more

Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան, շրջայցի ընթացքում ծանոթացել նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը: Վարչապետին ուղեկցել են Ազգային ժողովի փոխնախագահ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Հակոբ Արշակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նշվել է, որ … Read more

Վեհափառ Հայրապետը ներկա էր Սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր հոգեհանգստի արարողությանը

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ամենայն Հայոց Կաթողիկոսը  մասնակցել  է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը։ Վեհափառ Հայրապետին  ուղեկցել  է  Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Հիշեցնենք, ու հունվարի 12-ին կյանքի 94-րդ տարում մահացել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը։ Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝

Պատանիների անհիմն վեճն ավարտվել է դանակահարությամբ․ ՆԳՆ

13 Հունվար, 2026 18:32 Հասարակություն Հունվարի 9-ի ուշ երեկոյան «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց հաղորդում, որ Գյումրիի Տիգրան Մեծի պողոտայից բուժօգնության է տեղափոխվել մի պատանի՝ ազդրի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբն արագ պարզեց, որ … Read more