«Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում այցելել է բժշկական հաստատություն, կատարել համալիր բուժստուգում, որը չէր ունեցել շուրջ 7 ամիս, և պարզվել է, որ իր մոտ հետանցումային փուլում գտնվող երկկողմանի թոքաբորբ է, որն ախտորոշվել է՝ ունենալով 2 ամիս վաղեմություն»,- ընթացող ասուլիսի ժամանակ հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Այսինքն՝ գտնվելով ՔԿՀ-ում, երկկողմանի թոքաբորբ է ունեցել Սամվել Կարապետյանը, բայց դա չի արձանագրվել, չի ախտորոշվել»,- ընդգծել է նա: