Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել՝ այցելի հոր գերեզմանին

Հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացնում է. «2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով: Ինչպես հայտնի է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների համար յուրաքանչյուր տարվա հունվարին՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդում է Մեռելոց հիշատակի օրը: Ինչպես և Հայ … Read more

Կրկին ու կրկին փորձում է ստիպողաբար «մասովկա» հավաքել

07.01.2026 | 18:30 Նա ունի ձայներ, դա փաստ է, նրանց մենք ամեն օր տեսնում ենք, ամեն օր նրանք հայացք են փախցնում, ամեն օր փորձում են արագ անհետանալ ու պարփակվել իրենց անիմաստ կենցաղում։ Բայց նա չունի փողոց, նրա ընտրողն իր կոչով ոչ միայն փողոց դուրս չի գա, անգամ խոհանոց չի գնա` ջրի։ Նրանք վեր են ածվել ամեն տեղ … Read more

2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող (առաջին փուլ) միասնական քննությունների օրերը

2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող (առաջին փուլ) միասնական քննությունների օրերը. «Հայոց լեզու և հայ գրականություն»-հունվարի 24,«Ֆիզիկա», «Ռուսաց լեզու»-հունվարի 25,«Օտար լեզուներ»-հունվարի 31,«Կենսաբանություն», «Աշխարհագրություն»-փետրվարի 1,«Մաթեմատիկա»-փետրվարի 7,«Քիմիա», «Հայոց պատմություն»-փետրվարի 8:

ԱՄՆ-ն վերահսկողության տակ է վերցրել ռուսական լցանավը

ԱՄՆ-ն վերահսկողության տակ է վերցրել ռուսական դրոշի ներքո Մեծ Բրիտանիայի մոտակայքում գտնվող Marinera նավթային լցանավը: Ըստ Reuters գործակալության և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պաշտոնական հաղորդագրության՝ նավը կալանավորվել է ամերիկյան դաշնային դատարանի որոշման հիման վրա՝ Ատլանտյան օվկիանոսով ավելի քան երկու շաբաթ տևած հետապնդումից հետո։ Սա վերջին տասնամյակների ընթացքում առաջին դեպքերից է, երբ ամերիկյան զինվորականները բացահայտ ուժային գործողություն … Read more

ԱՄՆ բանակը Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող լցանավ է առգրավել

Ամերիկացի ծովային հետևակայինները այսօր Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում՝ Իսլանդիայի և Միացյալ Թագավորության միջև, ռուսական ստվերային նավատորմի լցանավ են առգրավել։ Միացյալ Նահանգների Զինված ուժերի եվրոպական հրամանատարության X-ի օգտահաշվում տեղադրված տեղեկության համաձայն՝ ամերիկյան Munro ռազմանավը հետապնդել է Marinera՝ նախկինում Bella 1 կոչվող նավթային լցանավը «ԱՄՆ Արդարադատության և Ներքին անվտանգության նախարարությունների հետ համատեղ իրականացվող գործողության շրջանակներում»։ Ռուսական ստվերային տանկերային … Read more

Աֆրիկայի ազգերի գավաթի քառորդ եզրափակչի բոլոր զույգերը

Կոտ դ’Իվուարի հավաքականն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վերջին մասնակիցն է։ Մրցաշարի տիտղոսի գործող դափնեկիրը 1/8 եզրափակչում 3-0 հաշվով հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն։ Քառրոդ եզրափակչում կհանդիպեն հետևյալ զույգերը. Մալի – Սենեգալ` հունվարի 9Կամերուն – Մարոկկո` հունվարի 9Ալժիր – Նիգերիա` հունվարի 10Եգիպտոս – Կոտ դ’Իվուար` հունվարի 10

Գերժամանակակից մեքենաներ, կանչերի գրանցման նոր համակարգ. վարչապետի շրջայցը «Շտապբուժօգնություն»-ում

Վարչապետն այցելել է Երևանի «Շտապբուժօգնության ծառայություն», շրջայցի ընթացքում ծանոթացել արդիականացման աշխատանքներին: Երկրի ղեկավարին տեղեկացրել են, որ թվայնացվել է հեռախոսազանգերի կենտրոնը: Բուժառուները գրանցվում են էլեկտրոնային եղանակով, զանգերը ձայնագրվում են և մոնիթորինգի ենթարկվում, ինչի շնորհիվ բաց թողնված զանգերի թիվը հասել է զրոյի: Զուգահեռ՝ ծառայությունը նոր, գերժամանակակից մեքենաներ է ձեռք բերել: Հեղինակ՝ Մերի Խաչատրյան Դիտումների քանակ2

«Կեղծ է». Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթի մասին – 5tv

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն անդրադարձել է իր վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթին։ «Կեղծ է», – «ԳԱԼԱ»-ի փոխանցմամբ՝ ասել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթի մասին, ըստ որի, ինքը 80-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։

Ռուսաստանի հայերն իրենց հավատարմությունն են հայտնում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառին

Ռուսաստանի հայերը աղոթքով և մոմավառությամբ միանում են աշխարհի հայությանը` ընդդեմ ՀՀ֊ում Հայ առաքելական  եկեղեցու դեմ կատարվող անօրինական գործողությունների։ Նրանք իրենց հավատարմությունն են հայտնում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն հայոց կաթողիկոսին: