Գերժամանակակից մեքենաներ, կանչերի գրանցման նոր համակարգ. վարչապետի շրջայցը «Շտապբուժօգնություն»-ում


Վարչապետն այցելել է Երևանի «Շտապբուժօգնության ծառայություն», շրջայցի ընթացքում ծանոթացել արդիականացման աշխատանքներին: Երկրի ղեկավարին տեղեկացրել են, որ թվայնացվել է հեռախոսազանգերի կենտրոնը: Բուժառուները գրանցվում են էլեկտրոնային եղանակով, զանգերը ձայնագրվում են և մոնիթորինգի ենթարկվում, ինչի շնորհիվ բաց թողնված զանգերի թիվը հասել է զրոյի: Զուգահեռ՝ ծառայությունը նոր, գերժամանակակից մեքենաներ է ձեռք բերել:


Հեղինակ՝ Մերի Խաչատրյան

Դիտումների քանակ2

Leave a Comment