Մահացել է «Ուրարտուի» սան Վահան Պետրոսյանը ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ
«Ուրարտու»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է «Ուրարտու» ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը: Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում: Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:Հանգչիր խաղաղությամբ, Վահան: Դու ընդմիշտ կմնաս «Ուրարտուի» մի մասնիկը»։ Աղբյուրը` «Ուրարտու» ՖԱ