Անահիտ Սիմոնյանը՝ երկրորդ անգամ ամուսնանալու մասին

«Իմ կյանքում շատ հարվածներ եղան, բայց ես դրանից ավելի ուժեղացա: Փոքրուց հայրս տղայի նման է մեզ մեծացրել, պատրաստակամ կյանքի յուրաքանչյուր հարվածներին, դրա համար էլ կարողացել եմ չկոտրվել ու առաջինը հենց իմ տղայի համար, որովհետև այսօր մենք իրար ունենք՝ ես իրեն, ինքը՝ ինձ: Հիմա էլ ես եմ փորձում նրան այդպես դաստիարակել, որպեսզի նա ամուր կանգնած … Read more

«Սա հասարակության նիկոլացման հետևանք է»․ Րաֆֆի Ասլանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես չեմ զարմանում, որ վարույթն իրականացնող մարմինը տնային կալանքում գտնվող բարերար Սամվել Կարապետյանին թույլ չի տվել մեռելոցին այցելելու հոր գերեզմանին։ Ընդամենը օրեր առաջ պաշտպանյալիս՝ միջին ծանրության հանցագործության փաստով նախաձեռնված քրեական վարույթով ազատության մեջ գտնվող մեղադրյալին արգելեցին մեկնել ՀՀ-ից՝ իր խնամքին գտնվող՝ քաղցկեղով հիվանդ կնոջը բուժման նպատակով անհապաղ Գերմանիա տեղափոխելու համար։ … Read more

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը. հաղորդագրություն

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել հյուպատոսությունը: Հյուպատոսական ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում գործում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետևյալ հեռախոսահամարները. +963 964 422 005, +963 942 000 690:

Պաշտպանության նախարարությանը 2 ձյունագնաց մատակարարելու վեճը չի հանգուցալուծվում. Hetq.am

Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) 2022թ․ հոկտեմբերին որոշել էր երկու ձյունագնաց ավտոմեքենա ձեռք բերել: Սակայն, նախարարությունը միակողմանի լուծել է պայմանագիրը, և վեճն արդեն 3 տարի է՝ տեղափոխվել է դատարաններ: ՊՆ-ն մատակարար ընկերությունից ու երաշխավոր բանկից գումար է պահանջում, իսկ ընկերությունը վիճակում է նախարարության գործողությունները։ Գրում  է Հետքը: Պաշտպանության նախարարությունը 2022թ. հոկտեմբերի 31-ին «Երվադա» ՍՊԸ-ի հետ կնքել է բարձր … Read more

Նարեկ Ապիտոնյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ – 5tv

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Ապիտոնյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Ապիտոնյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ», – նշված է վարչապետի ստորագրած որոշման մեջ։

Ավստրիայում հայտարարել են, որ պատժամիջոցները Եվրամիությանն ավելի շատ են վնասում, քան Ռուսաստանին

Հակառուսական պատժամիջոցները ավելի շատ են վնասում Եվրամիությանը, քան Ռուսաստանին, ընդ որում, ԵՄ-ում կան երկրներ, որոնք դեմ են պատժամիջոցներին և օբյեկտիվորեն են դիտարկում իրավիճակը: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ավստրիայի գործարար ակումբի նախագահ Գերալդ Սակուլերը։ «Ակնհայտ է, որ պատժամիջոցները Եվրամիությանը վնասում են ոչ պակաս, քան Ռուսաստանին, և, իմ կարծիքով, նույնիսկ ավելի շատ։ … Read more

Սիրում եմ մենակ մնալ. Մեսսին՝ իր բնավորության և կենցաղային սովորությունների մասին

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին անկեղծացել է իր կենցաղային նախասիրությունների և բնավորության որոշ գծերի մասին։ «Չեմ սիրում, երբ ինչ-որ մեկը դիպչում է իմ իրերին։ Ես պետք է հստակ իմանամ, թե ինչը որտեղ է դրված։ Դա ինձ մոտ մանկուց է։ Ի դեպ, Տիագոն և Չիրոն նույնպես նման են ինձ այդ հարցում։ Իրականում ես … Read more

Նոր Սահմանադրության վերաբերյալ OdaTV-ում տարածված տեղեկությունները կեղծ են. Արդարադատության նախարարություն

OdaTV-ի լրատվական կայքում հրապարակվել է հոդված, իբրև «պատմական որոշում» է կայացվելու և «հայ ժողովուրդ»-ը դուրս է գալիս Սահմանադրությունից: Առանձին անդրադարձ չկատարելով հրապարակման յուրաքանչյուր կետին՝ հայտնում ենք, որ նոր Սահմանադրության վերաբերյալ այդ հրապարակումն ամբողջությամբ կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը: Ներկայացվող տեղեկատվությունն ամբողջությամբ խեղաթյուրում է նոր Սահմանադրության հնարավոր փոփոխությունները: Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով, որ նոր Սահմանադրության … Read more

Մթնոլորտային օդի որակը՝ քաղաքներում

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը դեկտեմբերի 23-29-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️Վանաձոր քաղաքում՝ ✔️ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 23-ին և 25-29-ը,✔️ Հերացի փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 25-ին և 29-ին,✔️ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ դեկտեմբերի 27-ին։ ◾️Ալավերդի քաղաքում՝ ✔️ Սայաթ-Նովա փողոց՝ դեկտեմբերի 25-ին և 28-29-ը,✔️ Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ … Read more