Օդի ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կնվազի 14-18 աստիճանով
Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի, լույս 4-ի գիշերը ՀՀ ողջ տարածքում կնվազի 14-18 աստիճանով։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Այսօր կեսօրից հետո շրջանների մեծ մասում տեղումները կդադարեն։