Վայոց ձորի մարզում վարորդը «Mitsubishi»-ով բախվել է հողաթմբին․ 3 վիրավորներից 2-ը անչափահասներ են

Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 15։55-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113 կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ալիկ Օ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Դիանա Օ․-ն, 1-ամյա Հ․ Օ․-ն և 4-ամյա Դ․ Օ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Leave a Comment