Aurora News | Ինդոնեզիայում 11 ուղևորով անհետացել է հետախուզական ինքնաթիռ

Ինդոնեզացի փրկարարները որոնում են 11 մարդու հետ անհետացած ATR 42-500 ձկնորսական հետախուզական ինքնաթիռը։ Ինդոնեզիայի օդային տրանսպորտի ինքնաթիռը կորցրել է կապը օդային երթևեկության կառավարման ծառայության հետ մոտավորապես ժամը 13:30-ին (GMT 05:30) Հարավային Սուլավեսի նահանգի Մարոս շրջանի մոտակայքում, Reuters-ին հայտնել է տեղական փրկարարական գործակալության պաշտոնյա Անդի Սուլթանը: Սուլթանը նշել է, որ ինքնաթիռը Ջոգյակարտա նահանգից մեկնելուց հետո ուղևորվում … Read more

ՀԷՑ-ը դատի է տվել Գևորգ Պապոյանին․ «Փաստինֆո» – 5tv

ՀԷՑ-ի անունից հայց է ներկայացվել՝ ընդդեմ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ հայցադիմումը դատարան մուտքագրվել է նախօրեին՝ հունվարի 15-ին և նույն օրը մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սամվել Բաբայանին։ Հայցով ՀԷՑ-ը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Պապոյանին հրապարակային հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, որոնք վերջինս հայտնել է Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։ Պապոյանի հայտարարությնաը, թե Հայաստանի Էլեկտրական Ցանցեր … Read more

Ստոլտենբերգը չի բացառել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալը

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չի բացառել, որ Միացյալ Նահանգները դուրս կգա դաշինքից: 2025 թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգների Կոնգրեսը ներկայացրեց ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին օրինագիծ: «Ոչինչ անփոփոխ չէ, ամեն ինչ կարող է փոխվել: Ես չեմ կարող խոստանալ, որ ԱՄՆ-ն կմնա ՆԱՏՕ-ում», – ասել է Ստոլտենբերգը Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում, ապա հավելել, որ դաշինքը … Read more

Ակցիա կիրականացվի՝ Նարեկ Սամսոնյանին շտապ բուժհաստատություն տեղափոխելու պահանջով

17 Հունվար, 2026 22:31 Հասարակություն Երկուշաբթի օրը՝ հունվարի 19-ին, ժամը 11։00-ին AntiFake.am-ի թիմն ակցիա կիրականացնի ՄԻՊ գրասենյակի մոտ՝ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 11-րդ օրվա և շտապ վիրահատական միջամտության անհրաժեշտությամբ պայմանավորված առողջական խնդիրների հետևանքով հրատապ բուժհաստատություն տեղափոխելու պահանջով։  Այս մասին հայտնում է «Անտիֆեյք»-ը։ Հիշեցնենք, որ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը 65 … Read more

«Աջակցություն ենք հայտնում մեր նորանշանակ առաջնորդին»․ Մասյացոտնի թեմ | ՄԱՄՈՒԼ.ամ

Մասյացոտնի թեմը ֆեյսբուքյան էջում հրապարակել է․ «Հայտարարություն Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասի     Այսու, Մասյացոտնի թեմի ներքոհիշյալ եկեղեցականներս, հավատարիմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը, որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեզ համար վավերական է 2026 թ. հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը, որով ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ … Read more

«Տաշիր»-ը զոհված հերոսների ընտանիքներին և սոցիալական խոցելի խմբերին տրամադրել է արցախյան համույթների համերգի տոմսեր

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը զոհված հերոսների ընտանիքներին, վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հարազատներին և սոցիալական խոցելի խմբերի ներկայացուցիչներին տոմսեր է հատկացրել մասնակցելու հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Մենք կանք» մեծ համերգին, հայտնում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն։ «Այս նախաձեռնությունը նպատակ ունի ոչ միայն աջակցելու, այլև հոգևոր ուժ, ուշադրություն և համախմբվածության զգացում փոխանցելու նրանց, … Read more

«Եկել է Իրանում նոր ղեկավարություն փնտրելու ժամանակը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կառավարությունը ճնշումներ և բռնություն է կիրառում երկիրը կառավարելու համար: Ամերիկացի նախագահը կարծում է, որ Իսլամական Հանրապետությունը պետք է բախվի ղեկավարության փոփոխության: Նա Իրանն անվանել է «ապրելու համար աշխարհի ամենավատ վայրը »՝ կառավարության գործողությունների պատճառով: «Ժամանակն է Իրանում նոր ղեկավարություն փնտրել, որպեսզի երկիրը շարունակի գործել՝ նույնիսկ շատ … Read more

Մակրոն. Եվրոպան կարձագանքի Գրենլանդիայի հետ կապված ԱՄՆ մաքսատուրքերին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է եվրոպական երկրների համակարգված արձագանքը ԱՄՆ-ի կողմից փետրվարի 1-ին Գրենլանդիայում ստեղծված իրավիճակի պատճառով մաքսատուրքեր սահմանելու որոշմանը։ Նա այս մասին հայտարարել է X-ում։ «Մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքներն անընդունելի են և տեղ չունեն այս համատեքստում։ Եվրոպացիները դրանց կպատասխանեն միաձայն և համակարգված ձևով, եթե դրանք հաստատվեն։ Մենք կպաշտպանենք Եվրոպայի ինքնիշխանությունը», – գրել է Մակրոնը։ … Read more

Իրավասու պետական կառույցներից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին․ հայտարարություն

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը հանդես է եկել հայտարարությամբ․ «Մեր գործընկեր Ռուբեն Մելիքյանը մեզ ներկայացրել է մեդիագործիչ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդման, ինչպես նաև նրա հացադուլի և առողջական վիճակի հետ կապված անհրաժեշտ մանրամասներ։ Ներկայացված փաստերի հիման վրա հայտարարում ենք. 1) ԵԽԽՎ թիվ 1900 բանաձևի իմաստով Նարեկ Սամսոնյանը հանդիսանում է քաղբանտարկյալ, քանի որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է … Read more

Սիսիանում N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհու

Երեկ՝ հունվարի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Արմեն Ս.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքում՝ Սիսական-Ադոնց փողոցների խաչմերուկում, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սյունիքի մարզի բնակիչ 9-ամյա աղջկա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային տեղափոխել է «Սիսիան» բժշկական կենտրոն, այնուհետև ինքնակամ ներկայացել է … Read more