Սիսիանում N զորամասի ջոկի հրամանատարը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհու

Երեկ՝ հունվարի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Արմեն Ս.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքում՝ Սիսական-Ադոնց փողոցների խաչմերուկում, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սյունիքի մարզի բնակիչ 9-ամյա աղջկա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային տեղափոխել է «Սիսիան» բժշկական կենտրոն, այնուհետև ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին։

Վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ջոկի հրամանատար, իսկ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Սյունիքի մարզի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում։

Leave a Comment