Սամվել Կարապետյանին ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելուց հետո, իշխանությունը դեռեւս որեւէ առաջարկ չի արել․ Դավիթ Ղազինյան

Գործարար Սամվել Կարապետյանին ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելուց հետո, իշխանությունը դեռեւս որեւէ առաջարկ չի արել․ այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։ «Հաշվի առնելով, թե ի՞նչ են իրենք ուզում անել, շատ փակագծեր չբացեմ, չեմ կարծում, որ դա արդյունք կտա։ Իրենց ծրագրած պլանը մեր պլանների հետ չի համապատասխանում»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք շարունակելու … Read more

Կամ պետությունը պետք է սուբսիդավորի՝ «Երևանի ՋԷԿ»-ի ու ԲԷՑ-ի վարկային պարտավորությունները փակվեն, կամ սակագինը պետք է թանկանա. Ղազինյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ գումարեց և հայտարարեց, որ սպառողների համար հոսանքի սակագինը չի բարձրանում, բայց այստեղ կան մի քանի խնդիրներ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ «Էներգահամակարգի ամբողջ բալանսն ունի և՛ մինուսներ, և՛ պլյուսներ, այսինքն՝ ինչ-որ կազմակերպություններ ունենում են ֆինանսական մինուսներ, ինչ-որ կազմակերպություններ՝ պլյուսներ։ ՀԾԿՀ-ի կողմից տրված … Read more

Նեսթլե (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել մանկական որոշ կաթնախառնուրդներ

Նեսթլե (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ՝ կապված ցերևիլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկ հայտնաբերելու հետ (< span style=”font-size:12pt;line-height:107%;font-family:”GHEA Grapalat””>կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր): Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահանջով՝ NAN ապրանքանիշի նշված խմբաքանակները Հայաստանի Հանրապետություն ներմուծող ընկերություններն անմիջապես սկսել են հետկանչի՝ վաճառքի կետերից հավաքելու գործընթացը:  Թեև այս արտադրանքի հետ կապված հիվանդության հաստատված դեպքեր չեն արձանագրվել, … Read more

«Վարդաշեն» ենթակայանի հրդեհի ժամանակ նոր կառավարիչները բախվել էին մեծ խնդիրների՝ իրենց ապիկար կառավարման հետևանքով․ Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ի «Վարդաշեն» ենթակայանի հրդեհի ժամանակ նոր կառավարիչները բախվել էին շատ մեծ խնդիրների, քանի որ չունեին էլեկտրատեխնիկական սարքավորումներ՝ իրենց ապիկար կառավարման արդյունքում․  այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Նրա խոսքով՝ իրենք 23 բջիջ են տրամադրել ՀԷՑ-ին՝ Էրեբունի համայնքի հոսանքի վերականգնման համար։ «Խնդրել են, պարոն Սամվել Կարապետյանը փաստաբանի միջոցով ասել … Read more

ԱՄՆ-ի և Իսրայելի միջև նկատելի հակասություններ կան Իրանի ներկայիս իրավիճակի խնդրով – Նորություններ 09.01.2026

Իրանում երեկ տեղի են ունեցել վերջին օրերի ամենաբազմամարդ ցույցերը, որոնք ուղեկցվել են նաև խժդժություններով։ Եղել են բախումներ մի կողմից անվտանգության ուժերի, իսկ մյուսից՝ ցուցարարների մեջ ներթափանցած արմատական տրամադրություններով անձանց և սադրիչների միջև։ Երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ։ Իրավիճակն այս առավոտի դրությամբ դուրս չի եկել պետական մարմինների կառավարելիությունի, չնայած նկատելի ռիսկեր առկա են։ Դատելով առկա տեղեկատվությունից՝ … Read more

Նարեկը վախեցավ բանավեճից․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Նարեկ Կարապետյանը վախեցավ, չեկավ բանավեճի։ Հիշեցնենք, որ նախօրեին պատգամավորը Նարեկ Կարապետյանին հրավիրել էր բանավեճի։

Երևանից Դեպի Հալեպ և Շարմ էլ Շեյխ չվերթները չեղարկվել են

«Զվարթնոց» օդանավակայանից ստացած տեղեկության համաձայն, չեղարկվել են նաև հակառակ ուղղություններով՝ Երևան–Հալեպ, Երևան–Շարմ Էլ Շեյխ այսօր կայանալիք չվերթները։ Հիշեցնենք, որ Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։

Ըստ կարգի՝ խորանը լվացվեց ջրով, գինիով և սրբվեց աղոթքով

09.01.2026 | 13:40 Հունվարի 8-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում պղծյալ տաճարի սրբագործման կարգ կատարվեց, քանի որ Սուրբ Ծննդյան տոնին խորան էր բարձրացել և պատարագանման արարողություն անցկացրել Արամայիս Թախմազյանը (կարգալույծ եղած նախկին Թադե քահանան): Կարգն անցկացնելու համար Սուրբ Աստվածածին էր եկել Մայր աթոռի Գարեգին Ա կրթական կենտրոնի տեսուչ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ըստ կարգի՝ խորանը լվացվեց ջրով, գինիով և … Read more

ՈւՂԻՂ. Ինչ է սպասվում Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին

Այսօր «Ինեմնիմի» փոդքաստի կալանավորված հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստն է։ Հիշեցնենք, որ հաղորդավարները կալանավորվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Մանրամասները՝ տեսանյութում․