Նեսթլե (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել մանկական որոշ կաթնախառնուրդներ

Նեսթլե (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել  մանկական որոշ կաթնախառնուրդներ

Նեսթլե (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ՝ կապված ցերևիլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկ հայտնաբերելու հետ (< span style=”font-size:12pt;line-height:107%;font-family:”GHEA Grapalat””>կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր):

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահանջով՝ NAN ապրանքանիշի նշված խմբաքանակները Հայաստանի Հանրապետություն ներմուծող ընկերություններն անմիջապես սկսել են հետկանչի՝ վաճառքի կետերից հավաքելու գործընթացը: 

Թեև այս արտադրանքի հետ կապված հիվանդության հաստատված դեպքեր չեն արձանագրվել, սակայն հետկանչը կատարվում է նախազգուշական նպատակով։

Եթե իրացման ցանցում կտեսնեք տուփեր NAN ապրանքանիշի նշված խմբաքանակներից՝ հորդորում ենք չգնել դրանք և անմիջապես տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի հեռախոսահամարով՝ 118. այն շուրջօրյա է և անվճար:

NAN.webp (35 KB)

Leave a Comment