Ուկրաինայի նախկին վարչապետը մեղադրվում է կաշառքի մեջ

Ուկրաինայի հակակոռուպցիոն ուժերը ամբողջ գիշեր խուզարկել են նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցության գրասենյակը։  Նա մեղադրվում է խորհրդարանի պատգանավորներին տևական ժամանակ կաշառելու մեջ։ Ուկրաինական կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները հայտարարել են, որ խորհրդարանական խմբակցություններից մեկի ղեկավարը մի քանի պատգամավորների, որոնք պատկանել են այդ անձի կողմից չգլխավորվող խմբակցությանը, որոշակի օրինագծերին «կողմ» կամ «դեմ» քվեարկելու դիմաց կաշառք է … Read more

Ասում են՝ բենզինի համար Եռաբլուրը մոռացաք, ոչ, դա այդպես չէ. Նիկոլ Փաշինյան

14 Հունվար, 2026 13:19 Հասարակություն Ես ուզում եմ բոլորիս շնորհավորել այս հանգրվանի առիթով: Երեկ տեսա, որ ասում են՝ բենզինի համար Եռաբլուրը մոռացաք, էս մոռացաք, էն մոռացաք, ոչ, այդպես չի: Զարգացած, կայուն, անվտանգ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող ՀՀ-ն ամենամեծ հարգանքի տուրքն է մեր նահատակներին: Մեր եղբայրները ընկել են, որպեսզի ՀՀ-ն ոտքի կանգնի, և … Read more

Շվեյցարիայի թեմը լուծարված չէ․ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի պարզաբանումը

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը հերքում է տարածված լուրերը, թե իբր Շվեյցարիայի թեմը լուծարվել է։ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․ «Իմացանք հերթական կեղծ լուրը իբրեւ թէ Շվեցարիայի թեմը լուծարուած է Տեղապահի կողմէ։ Թեմը չէ լուծարուած։ Լուծարուած է Նոշաթելի նոր ծուխը անգործութեան պատճառով որը հաստատուել … Read more

Թեհրանում պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի կենտրոն․ սա կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ․ դեսպան Շիրղոլամի

Եթե Իրանում այդ ուժերը հաջողության հասնեն, Հայաստանը ևս պարտվողների թվում է լինելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Նա նշեց, որ շատերն էին սպասում որ Իրանում անկայունություն ստեղծվի  և անջատողական որոշ ուժեր ակտիվանան՝ այդպիսով Իրանը մասնատեն։ Նրա որակմամբ, սա այն գործընթացն էր, որին հետամուտ էին լինում … Read more

Մայր Աթոռ․ Գնդերեցների հանդեպ ճնշումները լուրջ հարված են բանակին և անընդունելի են

14 հունվարի 2026 – 13:35 AMT PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է գնդերեցների հանդեպ ճնշումների մասին լուրերին՝ նշելով, որ երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի, հայտնում է Panorama.am-ը: Նշվել է, որ գնդերեցների հանդեպ ճնշումները լուրջ հարված են բանակին: «Նման մտահոգիչ տեղեկություններ և ահազանգեր ստացվել են Մայր Աթոռում։ Երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի։ … Read more

Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել TRIPP-ը՝ իր անվտանգային քաղաքականության շրջանակներում․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Քաղաքականություն Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել TRIPP-ը՝ իր անվտանգային քաղաքականության շրջանակներում․ ՀՀ-ում Իրանի դեսպան (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություններին։ «Մեր դիրքորոշումը հստակ է. մենք մեր հայ գործընկերներին հայտնել ենք, որ վստահում ենք ձեզ, սակայն մենք գործ … Read more

Երևանի քաղաքապետարանում շուրջ 635 մլն դրամի 13-րդ աշխատավարձ և պարգևավճարներ են ստացել․ NEWS.am

NEWS.am․ Հայաստանում հունիսին սպասվող համապետական ընտրություններից առաջ պետական մարմիններում շարունակվում են շռայլ պարգևավճարներ բաշխել: Պարզվում է Ամանորին աննախադեպ չափերի՝ շուրջ 635 մլն դրամի 13-րդ աշխատավարձ և պարգևավճարներ են ստացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում: Որպեսզի շարքային ընթերցողը պատկերացնի քաղաքացիների վճարած հարկերի հաշվին հատկացված պարգևավճարների չափը, նշենք, որ այս գումարով՝ օրինակ հնարավոր էր Երևանում չորս մանկապարտեզ հիմնանորոգել, վերակառուցել … Read more

ՊԵԿ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու գործով. նախաքննությունն ավարտվել է

14 Հունվարի, 2026 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացին ժամանակավոր ներմուծման ընթացակարգով ՀՀ տեղափոխած տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում չարտահանելու համար վարչական տուգանքի չենթարկվելու նպատակով ՊԵԿ մաքսային ծառայողին կաշառք տալու հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ապահովագրական ընկերության աշխատակից ներկայացած անձի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ … Read more