Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

Հունվարի 15-ին՝ ժամը 18:10-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

«Արդարության ու արդարադատության սովն ակնհայտ են այսօր»․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի գրառումը․ «Եկեք մի բան հասկանանք: Ինձ համար տարբերություն չկա անարդար կալանավորված հայը, որը որպես բողոքի ծայրաստիճան դրսևորում հացադուլ է հայտարարում, այդ հացից որտեղ է հրաժարվում՝ Հայաստանի բանտում, թե Ադրբեջանի: Իմ համար էական է, աղետալի է, վիրավորական է, որ հայը հրաժարվում է իր կյանքի կենսունակությունն ապահովող հացից՝ չունենալով իր արդար պահանջը … Read more

Ադրբեջանական գերությունից ազատ արձակված արցախցի Վագիֆ Խաչատրյանը բժշկական հետազոտության կարիք ունի․ նախարար

Ադրբեջանական գերությունից ազատ արձակված արցախցի Վագիֆ Խաչատրյանը բժշկական հետազոտության կարիք ունի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Չորեքշաբթի ադրբեջանական գերությունից ազատ արձակված արցախցի Վագիֆ Խաչատրյանը բժշկական հետազոտության կարիք ունի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա այցելել է Վագիֆ Խաչատրյանին «Նորք-Մարաշ» բժշկական … Read more

Իրանում ԱՄՆ ռազմական միջամտությունը կարող է սկսվել առաջիկա 24 ժամվա ընթացքում

15 Հունվար, 2026 0:00 Միջազգային Իրանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական գործողությունը հավանական է թվում և կարող է սկսվել առաջիկա 24 ժամվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։ Ինչպես լրատվամիջոցին հաղորդել է իսրայելցի պաշտոնյան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կարծես, ռազմական գործողություն իրականացնելու որոշում է ընդունել, սակայն … Read more

Թեհրանի ռազմավարական նախազգուշացումն ու քաղաքական մեղադրանքը Երևանին․ ինչո՞ւ Իրանի դեսպանը սրեց հռետորաբանությունը

Հայ-իրանական հարաբերություններում վերջին տարիներին ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության փորձերով պայմանավորված տարաձայնությունների տարրերը դուրս են գալիս ջրի երես։ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին երեկ հանդես է եկել մի շարք կոշտ հայտարարություններով, ինչը քիչ է բնորոշ իրանական դիվանագիտությանն ու հայ-իրանական դիվանագիտական օրակարգին։ Ի դեպ, սա դեսպան Խալիլ Շիրղոլամիի առաջին հայաստանյան ասուլիսն էր, … Read more

«ԱՐՄՊԵՏՐՈԼ»-ի լցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել. կասեցվել է հեղուկացված գազի վաճառքը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա իրականացրել է վերահսկողական միջոցառումներ բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի իրացմամբ զբաղվող «ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։ Ինչպես հայտնել է տեսչական մարմինը, վերահսկողության արդյունքում հայտնաբերվել Է վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտում, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպք: Կասեցվել է հեղուկացված գազի վաճառքը Երևանի Լենինգրադյան 48 հասցեում գործող … Read more

ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին հարված հասցնելու հնարավորությունը, Թեհրանը սպառնացել է պատասխան միջոցներով․ Reuters

ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանին 24 ժամվա ընթացքում, գրում է Reuters–ը ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանին 24 ժամվա ընթացքում: Ըստ ՌԲԿ-ի՝ այս մասին հայտնել են Reuters-ի աղբյուրները եվրոպական պաշտոնյաների շրջանում: Եվս մեկ զրուցակից չի բացառել ամերիկյան հարձակումը: Իսրայելական աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Թրամփը, ըստ ամենայնի, հարվածի … Read more

«Պետք է ամեն օր աշխատել ու անխոնջ պայքարել մյուսների վերադարձի համար»․ Գևորգ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, անդրադառնալով չորս հայ գերիների՝ ադրբեջանական բանտից վերադարձի մասին տեղեկությանը, ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եվ պետք է ամեն օր աշխատել ու անխոնջ պայքարել մյուսների վերադարձի համար»։ Աղբյուրը`   Գեղամ Ստեփանյան

Հրդեհ է բռնկվել Աշտարակի ձորում գտնվող ռեստորանային համալիրում

Հունվարի 14-ին, ժամը 21։27-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակի ձորում գտնվող ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։40-ին, մարվել՝ 22։06-ին։ Այրվել է պոլիէթիլենով ծածկված տաղավարը (մոտ 50 քմ)՝ գույքով։ … Read more

Զելենսկին հայտարարել է Կիևում իրավիճակի համակարգման շտաբի ստեղծման մասին

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքում իրավիճակը համակարգող շտաբի ստեղծման մասին, որտեղ էլեկտրաէներգիայի անջատումը շարունակվում է արդեն երկրորդ օրը։ «Կիև քաղաքում իրավիճակը համակարգելու համար կստեղծվի շտաբ, որը կգործի մշտապես», – իր Telegram ալիքում ասել է Զելենսկին Ուկրաինայի էներգետիկայի ոլորտում արտակարգ իրավիճակների վերաբերյալ հանդիպումից հետո։ Նա նաև հանձնարարել է կառավարությանը պատրաստել պարետային ժամի կանոնների վերանայում չափազանց … Read more