Իրանում ԱՄՆ ռազմական միջամտությունը կարող է սկսվել առաջիկա 24 ժամվա ընթացքում


Միջազգային


Իրանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական գործողությունը հավանական է թվում և կարող է սկսվել առաջիկա 24 ժամվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։

Ինչպես լրատվամիջոցին հաղորդել է իսրայելցի պաշտոնյան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կարծես, ռազմական գործողություն իրականացնելու որոշում է ընդունել, սակայն մասշտաբներն ու ժամկետները դեռ հստակ չեն։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը: Երկրում սահմանափակված է ինտերնետի հասանելիությունը։ 


Leave a Comment