Մի շարք տարածաշրջաններում մերկասառույց է

Հունվարի 6-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։   Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման … Read more

ԱՊՀ ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը կկայանա Տաջիկստանում

2026 թվականին Դուշանբեում տեղի կունենա ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնել են Տաջիկստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից։ Հանդիպմանը նախատեսվում է քննարկել Համագործակցության պետությունների գերատեսչությունների միջև համագործակցության առանցքային ուղղությունները, հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև փոխգործակցության այլ արդիական հարցեր: ԱՊՀ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Ռուսաստանը և … Read more

«Բեմը ինձ բուժեց վերջնական․ վիրահատությունն այստեղի բժիշկներն են արել»․ Հրանտ Թոխատյանը՝ հիվանդության բուժման ընթացքի ու ապաքինման մասին

Տարիներ առաջ հայտնի դարձավ, որ Հրանտ Թոխատյանի մոտ որոշակի առողջական խնդիրներ են առաջացել։ Բուժման նպատակով արտիստը մեկնել էր ԱՄՆ։ Օրերս, խոսելով բուժման ընթացքի ու հետագա ապաքինման մասին, Թոխատյանը նշել էր․ «Բեմը ինձ բուժեց վերջնական։ Փա՛ռք այն բժիշկներին, որոնք իմ կողքին էին, իմ մեջքին կանգնած էին, ինձնով զբաղվում էին, թե՛ այստեղ, թե՛ ԱՄՆ-ում, որովհետև այն վիճակն … Read more

Առաքելական մեր Մայր Եկեղեցին պատմության հոլովույթներում ենթարկվել է բազում հարձակումների, մարտիրոսվել ու նահատակվել, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել. Գարգին Բ

Հունվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։ Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Հայրապետական Սուրբ Պատարագին ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, քաղաքական-հասարակական գործիչներ և ուխտավոր … Read more

ԵՄ-ն չի ճանաչում Վենեսուելայի գործող նախագահի լեգիտիմությունը, ինչպես չի ճանաչել Նիկոլաս Մադուրոյինը. Եվրահանձնաժողով

Եվրամիությունը չի ճանաչում Վենեսուելայի գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսի լեգիտիմությունը, ինչպես չի ճանաչել Նիկոլաս Մադուրոյի լեգիտիմությունը, սակայն կպահպանի սահմանափակ շփումներ հանրապետության իշխանությունների հետ։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «Դելսի Ռոդրիգեսը երդում է տվել որպես Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար, սակայն Վենեսուելայի ներկայիս իշխանություններն իրենց մանդատը ստացան ընտրությունների հիման վրա, որոնք չէին … Read more

ԵՄ անդամ երկրները Թրամփին ուղղված հայտարարություն են տարածել

Եվրոպայի առաջատար երկրների ղեկավարները հրապարակել են համատեղ հայտարարություն՝ հակադարձելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի նկատմամբ վերականգնված հետաքրքրությանը։ Նրանք  ընդգծել են, որ Արկտիկայի անվտանգությունը պետք է ապահովվի համատեղ։ «Դանիայի Թագավորությունը՝ ներառյալ Գրենլանդիան, ՆԱՏՕ-ի մաս է կազմում»,– նշված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Դանիայի վարչապետի գրասենյակի X-ի էջում։ «Արկտիկայում անվտանգությունը, հետևաբար, պետք է ձեռք բերվի համատեղ՝ … Read more

«ԱՄՆ-ն առաջիկայում կարող է վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ». #Politico

Միացյալ Նահանգները մտադիր է Դանիային պատկանող Գրենլանդիա կղզու նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատել առաջիկա ամիսներին, գրում է Politico-ն՝ հղում կատարելով աղբյուրներին: «Միացյալ Նահանգները կարող է փորձել օգտվել Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հնարավորությունից առաջիկա ամիսներին՝ նոյեմբերին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից և հուլիսի 4-ին Ամերիկայի անկախության 250-ամյակից առաջ»,- ասվում է հոդվածում։ Նշվում է, որ կղզու վրա վերահսկողություն հաստատելու Թրամփի … Read more

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ»(Մատթ. 4.16): Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր վերստին Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսն է թևածում մեր եկեղեցիներում, մեր ընտանիքներում։ Միասնաբար փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկչին, Ով ծնվեց և աշխարհ եկավ … Read more

Արման Ծառուկյանը կարող է գրեփլինգի հանդիպում անցկացնել Դասթին Պորյեի հետ

06 Հունվարի 2026, 17:22 Ինչպես հայտնել է Hype FC լիգայի համասեփականատեր Արմանդ Մարտիրոսյանը Ջեյսոն Թախտաջիյանին տված հարցազրույցում, փետրվարին պլանավորվում է գրեփլինգի հանդիպում Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանի մասնակցությամբ, և մենամարտի թեկնածուներից մեկը դիտարկվում է Դասթին Պորյեն: «Մենք բանակցություններ ենք վարում Դասթին Պորյեի հետ Արմանի դեմ մենամարտի վերաբերյալ։ Պայմանագիրը դեռ … Read more