Դպրոցները պաշտպանելու կարիք կա. ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցներում թմրամիջոցների շրջանառման մասին

«Դա շատ կարևոր խնդիր է, այս ուսումնական տարին հայտարարել ենք անվտանգ և ապահով կրթության տարի՝ նպատակ ունենալով նաև բարձրացնել աշակերտների, ուսուցիչների իրազեկվածությունը տարբեր հարցերի վերաբերյալ»,- ասուլիսում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, որ դպրոցներում շրջանառվում են թմրամիջոցներ,  ի՞նչ է անում նախարարությունը կանխելու համար։ Ժ. Անդրեասյանի խոսքով, իրականացվում է միջգերատեսչական աշխատանք, ակտիվ աշխատում են ՆԳՆ … Read more

Մկրտիչ Սրբազանի վերաբերյալ գործը կքննի դատավոր Դավիթ Դաբաղյանը – 5tv

Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի վերաբերյալ գործը կքննի Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը։ Մկրտիչ Սրբազանը կալանքի տակ է հոկետմբերի 16-ից։ Սրբազան Հայրը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով: Սրբազանն այս … Read more

Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում

1188 թվականին պատրաստված և քանդակված հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը, որը ՀՀ պետական միջոցներով գնվել է Լոնդոնի աճուրդից և առաջիկայում կբերվի…

Alphabet-ը ձեռք կբերի Intersect տվյալների կենտրոնների ընկերությունը

Alphabet-ը՝ Google-ի մայր ընկերությունը, համաձայնության է եկել Intersect տվյալների կենտրոնների և էներգետիկ ենթակառուցվածքների ընկերությունը 4.75 միլիարդ դոլար արժողությամբ գործարքով ձեռք բերելու մասին։ Գործարքի նպատակն է արագացնել ԱԲ կենտրոնացմամբ տվյալների կենտրոնների գործարկումը՝ նոր էներգետիկ ռեսուրսները համադրելով աճող հաշվարկային պահանջարկի հետ։ Գործարքի արդյունքում Alphabet-ը կստանա հասանելիություն Intersect-ի թիմին և մի քանի գիգավատտ ծավալով էներգետիկ ու տվյալների կենտրոնների … Read more

«Թուրքիա գալու առաջարկ չի եղել»․ Էրդողանը՝ Մադուրոյի մասին

https://arm.sputniknews.ru/20260107/turqia-galu-arajark-chi-eghel-erdvoghany-madurvoji-masin-97540815.html «Թուրքիա գալու առաջարկ չի եղել»․ Էրդողանը՝ Մադուրոյի մասին «Թուրքիա գալու առաջարկ չի եղել»․ Էրդողանը՝ Մադուրոյի մասին Sputnik Արմենիա Ամերիկյան պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները դեռ դեկտեմբերի վերջին Վենեսուելայի նախագահին առաջարկել էին լքել երկիրը և մեկնել Թուրքիա: 07.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-07T16:33+0400 2026-01-07T16:33+0400 2026-01-07T16:33+0400 թուրքիա ռեջեփ թայիփ էրդողան նիկոլաս մադուրո ամն https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86085750_0:84:1600:984_1920x0_80_0_0_cb7fb5fe4efafc50519c663ad9d19cf1.jpg.webp ԵՐԵՎԱՆ, … Read more

«Քննադատական մտածողություն». ինչպես գրագետ որոշումներ կայացնել․ «Վերնատուն»

Հաղորդումն անդրադառնում է «Քննադատական մտածողություն» գրքին, որի հեղինակի՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանի հետ քննարկվում է քննադատական մտածողության կարևորությունը։ Գիրքն, ըստ հեղինակի, ամփոփում է տարիների ընթացքում հազարավոր մարդկանց հետ անցկացված սեմինարների արդյունքում կուտակված փորձը՝ ի մի բերելով տեսական և պրակտիկ խնդիրները։ «Քննադատական մտածողությունն այն է, երբ սկսում ես խորանալ ներքին մեխանիզմների մեջ»,– ասում … Read more

Ռուսաստանաբնակ հայերն իրենց հավատարմությունն են հայտնել Մայր Աթոռին և Ամենայն հայոց կաթողիկոսին (տեսանյութ)

Ռուսաստանի հայերը նույնպես, աղոթքի և մոմավառության միջոցով, միանում են աշխարհի բոլոր հայերին՝ ի նշան Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող անօրինական գործողությունների բողոքի։ Նրանք նվիրվածություն են հայտնում Մայր Եկեղեցուն՝ Սուրբ Էջմիածնին և նրա ժողովրդի կողմից ընտրված առաջնորդ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Կամավոր ատեստավորվել է ավելի քան 9600 ուսուցիչ

7 հունվարի 2026 – 16:31 AMT PanARMENIAN.Net – Հայաստանում կամավոր ատեստավորում է անցել ավելի քան 9600 ուսուցիչ։ Այս տվյալը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ 2025 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։ «Կամավոր ատեստավորման բողոքարկման արդյունքներն արդեն ամփոփված են, ու հաշվի առնելով հենց դրանք` ավելի քան 9600 ուսուցիչ անցել է կամավոր ատեստավորումը։ … Read more

Հալեպի Ազգային առաջնորդարանը ապաստան է ապահովել բախումներին հարակից շրջանների հայ բնակչության համար

Նոր տարվա նախօրեին ավարտվել է Սիրիական ժողովրդավարական ուժերի (SDF) ղեկավարության և Սիրիայի նախագահի միջև մարտի 10-ին ստորագրված համաձայնագրի ժամկետը։ Կողմերը հայտարարել են, որ մի շարք կետերի շուրջ վերջնական համաձայնության չեն հասել։ Երեքշաբթի օրը՝ կեսօրին, Հալեպի Շեյխ Մաքսուտ և Աշրաֆիե շրջաններում բախումներ են սկսվել Սիրիայի բանակի և քրդական ներքին անվտանգության ուժերի միջև։ Երեկոյան հայտարարվել … Read more