«Թուրքիա գալու առաջարկ չի եղել»․ Էրդողանը՝ Մադուրոյի մասին

Բաժանորդագրվել

Ամերիկյան պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները դեռ դեկտեմբերի վերջին Վենեսուելայի նախագահին առաջարկել էին լքել երկիրը և մեկնել Թուրքիա:

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է լուրը, թե Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին առաջարկել են լքել պաշտոնը և մեկնել Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է «TRT Haber» հեռուստաալիքը:

Ավելի վաղ «The New York Times» թերթը գրել էր, թե ամերիկյան իշխանությունները դեկտեմբերի 23-ին Մադուրոյին առաջարկել էին լքել երկիրը և մեկնել Թուրքիա, բայց Վենեսուելայի նախագահը հրաժարվել էր:

«Մենք նման տեղեկություն չենք ստացել, այդպիսի բան չի եղել», – ասել է Էրդողանը:

Հիշեցնենք` հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա, և ամերիկացի զինվորականներն առևանգել են երկրի ղեկավար Նիկոլաս Ռոդրիգեսին և նրա կնոջը։ ԱՄՆ-ում Մադուրոյին «թմրաահաբեկչության» և կոկաինի մաքսանենգության մեղադրանքներ են առաջադրվել:

Դատարանում Մադուրոն և Ֆլորեսը մերժել են ներկայացված բոլոր մեղադրանքները:

Վենեսուելայի Գերագույն դատարանը պետության ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես փոխանցել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին: Նա հունվարի 5-ին Ազգային ժողովում երդմնակալությամբ պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնակատարի պաշտոնը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին, ԱՄՆ-ին հորդորել է չսրել իրավիճակը և ազատ արձակել Մադուրոյին ու նրա կնոջը։ Նման կոչ է հղել նաև Չինաստանը, որն ԱՄՆ-ի գործողություններն անվանել է միջազգային իրավունքի խախտում։ ԱՄՆ-ին ուղղված քննադատությամբ է հանդես եկել նաև ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն:

Leave a Comment