🎥 Արսենալը գոլառատ խաղում հաղթեց Բորնմուտին՝ ամրապնդվելով առաջին հորիզոնականում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում առաջատար Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս գոլառատ խաղում առավելության հասավ «Բորնմուտի» նկատմամբ (3-2)։ Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան Էվանիլսոնը և Էլի Ժունիոր Կրուպին։ «Զինագործներից» դուբլ գրանցեց Դեկլան Ռայսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գաբրիել Մագալյաեշը։ Լոնդոնցիները վաստակած միավորների քանակը հասցրին 48-ի՝ շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Բալերը» 23 միավորով 15-րդն են։ Հանդիպման … Read more

Սա այն է, ինչ Պուտինն է տեսնում Ուկրաինան Ռուսաստանի համար և այն ինչպես տեսնում է Ալիևը Հայաատանը Ադրբեջանի համար. Էդուարդ Աբրահամյան

Միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Թրամփը շատ հետաքրքիր ֆենոմեն է ԱՄՆ մեգառեգիոնալ ու գլոբալ քաղաքականության մեջ և միջազգային քաղաքականության համատեքստում։ Ես դա դեռ 2017թ.-ի հարցազրույցների ժամանակ եմ շեշտել։ Փաստորեն Մոնրայի Դոկտրին և ազդեցության / անվտանգության գոտիների վերականգնման տրամաբանությամբ է հիմնավորում Վենեսուելայի դեմ գործողությունը, երկրի ղեկավարի ու իր կնոջ առևանգումը, ԱՄՆ արդարադատության առջև … Read more

Ռուսաստանի ԱԳՆ-ն Միացյալ Նահանգներին կոչ է արել չխոչընդոտել «Маринера» նավից ռուսաստանցիների հայրենիք վերադարձին

Միացյալ Նահանգները չպետք է խոչընդոտի ռուսաստանցիների արագ վերադարձին «Маринера» նավից հայրենիք, ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Նախարարությունը նշել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ուշադիր հետևում է ամերիկյան զորքերի «Маринера» նավ բարձրանալու մասին հաղորդագրությունների տարածմանը։ Գերատեսչությունը հավելել է, որ Ռուսաստանը պահանջում է, որ Միացյալ Նահանգներն ապահովի նավի վրա գտնվող ՌԴ քաղաքացիների նկատմամբ մարդասիրական և արժանապատիվ … Read more

Ռուսաստանը վճռական կոչով դիմել է Միացյալ նահանգներին

Ռուսաստանը վճռական կոչով դիմել է Միացյալ նահանգներին «Հաշվի առնելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվելու մասին հաստատված հաղորդագրությունները՝ մենք վճռականորեն կոչ ենք անում ամերիկյան ղեկավարությանը վերանայել այս դիրքորոշումը և ազատ արձակել ինքնիշխան երկրի օրինական ընտրված նախագահին և նրա կնոջը։ Մենք ընդգծում ենք Միացյալ Նահանգների և Վենեսուելայի միջև առկա ցանկացած խնդիր … Read more

Մեզ հաջողվեց Նոր տարին բարձր տրամադրությամբ դիմավորել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում ներկա է գտնվել «Ֆեստիվառ» երաժշտական զբոսաշրջային փառատոնին, որն առաջին անգամ է անցկացվում ձմռանը: Փառատոնի ընթացքում երկրի ղեկավարը հանդես է եկել ելույթով, ողջունել ջերմուկցիներին և Ջերմուկում գտնվող հյուրերին, շնորհավորել Ամանորի առիթով, ընդգծել, որ Ֆեստիվառն առաջին անգամ է տեղի ունենում ձմեռային ֆորմատով։ Վարչապետն ուրախությամբ է արձանագրել, որ Ջերմուկում տրամադրությունը տոնական է և քաղաքը … Read more

Վենեսուելայի փոխնախագահը հայտարարել է, որ Կարակասը պատրաստ է համագործակցելու Վաշինգթոնի հետ

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և հայտարարել Կարակասի պատրաստակամության մասին՝ համագործակցելու Վաշինգթոնի հետ։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս հայտարարությունն արել է Ֆլորիդա նահանգի Ուեսթ Պալմ Բիչի մոտ գտնվող իր Մար-ա-Լագո նստավայրում կայացած մամուլի ասուլիսում։ «Նա երկար զրույց է ունեցել Մարկոյի հետ և ասել. «Մենք կանենք այն, ինչ ձեզ … Read more

ՔՊ-ի ընտրությունը Նավասարդ Կճոյանն ու Վազգեն Միրզախանյանն են… . Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Յուրաքանչյուր ժողովուրդ կհպարտանար, եթե ունենար Խաչիկ Գալստյանի նման մտավորական, Դավիթ Համբարձումյանի նման համայնքապետ, Միքայել, Արշակ, Բագրատ սրբազանների նման հոգևորականներ, Աշոտ Մինասյանի նման հայրենիքի պահապան: Յուրաքանչյուր իշխանություն կխնդրեր, որ այս մարդիկ որևէ դեր ստանձնեին երկրում` պաշտոն զբաղեցնեին, սերունդ կրթեին, հոգևոր արժեքներ փոխանցեին հասարակությանը: Նրանց կընդգրկեին … Read more

Թրամփը նախազգուշացում է ուղղել Կոլումբիայի նախագահին | ՄԱՄՈՒԼ.ամ

«Կոլումբիայի նախագահը պետք է զգույշ լինի»,- ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսում։ «Նա կոկաինի գործարաններ ունի, և դրանք կոկաին են տեղափոխում Միացյալ Նահանգներ։ Ես կրկնում եմ իմ նախորդ խոսքերը՝ նա պետք է զգույշ լինի», – զգուշացրել է Թրամփը։

Հունվար ամսվա ձմեռային արշավային տուրերի և երթուղիների ընտրանի ՝ Armenia Today-ից

Հայաստանում արշավային տուրերը գնալով ավելի տարածված են դառնում. լեռնային արահետները, լեռնանցքները և գագաթները գրավում են նրանց, ովքեր փնտրում են տարածք, լռություն և վերելքի զգացողություն։ Վերևից երկրի լանդշաֆտները, մասշտաբները և գեղեցկությունը տարբեր կերպ են ընկալվում, քանի որ դուք միաձուլվում եք բնությանը։ Armenia Today-ի խմբագիրները կազմել են ձմեռային արշավային տուրերի և ակտիվ ճանապարհորդությունների ընտրանի նրանց համար, ովքեր … Read more

Olivia Burton Radiate սպորտային ժամացույց․ ոճային և հարմարավետ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Radar Armenia-ն ներկայացնում է 2025թ. ընթացքում մեծ պահանջարկ վայելած կանացի լավագույն ժամացույցները։ Դրանք կարող են հիանալի նվեր լինել ձեր սիրելիի համար, եթե նախընտրում եք նորաոճի ու պարզի համադրությունը։  Այս անգամ կներկայացնենք սպորտային ժամացույց, որը բավականին ոճային է, ունի յուրահատուկ կարմիր երանգ: Ժապավենը պատրաստված է սիլիկոնից, ինչը դարձնում է այն հարմարավետ և թեթև: Ժամացույցը համալրված է … Read more