Նեթանյահուն և նրա կինը Նոր տարին նշել են Թրամփի հետ Մար-ա-Լագոյի նստավայրում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա կինը՝ Սառան, մասնակցել են ամանորյա ընդունելությանը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցկացրել Է Ֆլորիդայի իր Մար-ա-Լագոյի նստավայրում: Նեթանյահուին նկատել են Թրամփի եւ առաջին տիկին Մելանյա Թրամփի կողքին՝ գիշերը տեղի ունեցած տոնակատարությունների ժամանակ: Այս շաբաթ ավելի վաղ ԱՄՆ նախագահը հրապարակավ հաստատել էր, որ Իսրայելի վարչապետը ծրագրում է ներկա գտնվել միջոցառմանը: