Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին և աջակիցներին՝ թե՛ պետական և թե՛ մասնավոր հատվածից․ վարչապետը՝ Ամանորյա շոուի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ազատության հրապարակում տեղի ունեցած ամանորյա հանդիսության մասին և սոցցանցի իր էջում կիսվել տպավորություններով։

«Համոզված եմ՝ երեկվա դրոն-շոուն տեսել եք, բայց չեմ կարող էջումս այն չտեղադրել։ Նոր տարվա հրաշալի դիմավորում և հրաշալի մեկնարկ ունեցանք, ինչի առիթով բոլորիս շնորհավորում եմ։ Եվ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին և աջակիցներին՝ թե՛ պետական և թե՛ մասնավոր հատվածից։»,- գրել է երկրի ղեկավարը։

Leave a Comment