Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև՝ առանց Եվրամիության անմիջական մասնակցության

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի բացառել, որ 2026 թվականին Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կարող է կնքվել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև՝ առանց Եվրամիության անմիջական մասնակցության։ Այս մասին նա հայտարարել է ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Օրբանի խոսքով՝ առաջիկա տարիներին միջազգային քաղաքականության առանցքային հարցերից մեկը կլինի այն, թե արդյոք ԱՄՆ–ԵՄ հարաբերություններում լարվածությունը կհասնի այնպիսի մակարդակի, որ Վաշինգտոնը … Read more

Հայ ժողովուրդը մեծ թռիչքների ընդունակ ազգ է․ Գրիգոր Առաքելյան ·

Դիվանագետ, իրանագետ Գրիգոր Առաքելյանը գրել է. «Հայ ժողովուրդը մեծ թռիչքների ընդունակ ազգ է։ Դուք հայից բացի չեք գտնի գեթ մեկ ուրիշ ազգ, որի ուսահոդից մինչև դաստակն ընկած հատվածը կոչվեր այն բառով, որն ի վերուստ նախատեսված է եղել թռչունների համար։ Պարզ ասած՝ միայն հայերի մոտ է, որ բազուկը «թև» է կոչվում։ Մեկ էլ՝ թռչունների մարմնի աջ … Read more

Բուլղարիան այսօրվանից անցնում է եվրոյի՝ դառնալով եվրոգոտու 21-րդ անդամը

Բուլղարիան այսօրվանից անցնում է եվրոյի՝ դառնալով եվրոգոտու 21-րդ անդամը, ինչը նշանակում է հրաժարում ազգային արժույթից՝ բուլղարական լևից․ գրում է euronews.com-ը։ Այս բալկանյան երկիրը, որն ունի 6.5 միլիոն բնակչություն, Եվրամիությանը միացել է  2007 թվականին և միասնական արժութային միությանը միանալու գործընթացը սկսել 2018 թվականին։

Ալկոհոլային ո՞ր ըմպլիքների և «Մայրաքաղաքային» աղցանի համադրությունն է վտանգավոր. զգուշացնում է բժիշկը

Գաստրոէնտերոլոգ և լյարդաբան Սերգեյ Վյալովը թվարկել է «Մայրաքաղաքային» աղցանի և ալկոհոլի ամենավտանգավոր համադրությունները Նոր տարվա համար: Նա ՏԱՍՍ-ի հետ զրույցում կիսվել է տոնական սեղանի վերաբերյալ իր առաջարկություններով։ Վյալովն ասել է, որ հատկապես վտանգավոր է Օլիվիե աղցանի համադրությունը կիսաքաղցր կամ քաղցր շամպայնի, քաղցր կոկտեյլների և օղու հետ: Վյալովը զգուշացրել է, որ սա կարող է հանգեցնել սուր … Read more

Մայրաքաղաքում տոնական օրերին սպասվում է ձյուն

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը և առավոտյան հանրապետության շրջանների մեծ մասում, հունվարի 2-ի ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։ Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով։ … Read more

Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 5 մեքենա են բախվել

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։05-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 72 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 37-ամյա Տիգրան Ս․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի, Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Լ․-ի վարած «Mazda» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 59-ամյա Մուրադ Ս․-ի վարած «Opel Zafira» մակնիշի, Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Առաքել Բ․-ի վարած … Read more

«Ովքեր ապրում են, պետք է շարունակեն երկրի ազատագրման, անկախության և հարատևության համար պայքարը». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցանկացած նվիրվածություն և զոհաբերություն պետք է իր նպատակին ծառայի:Այն մարդիկ, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի և ժողովրդի, իրենցն արել են:Այն մարդիկ, ովքեր ապրում են, պետք է պայքարը երկրի ազատագրման, անկախության և հարատևության համար շարունակեն՝ իրենց կյանքով, գործունեությամբ ու մտածողությամբ ծառայելով այդ գաղափարին»: Աղբյուրը`   Տիգրան Աբրահամյան

Թող 2026-ը լինի կախարդանքով եւ սիրով լի տարի․ Լեւոն Արոնյան

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ֆեյսբուքյան գրառումով շնորհավորել է Ամանոր։ «Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ 2025-ը հույզերով, փորձություններով, հիշողություններով լի տարի էր Freestyle Chess  մրցաշարում հաղթանակը դարձավ իմ շախմատային կարիերայի լուսավոր պահերից։ Ցանկանում եմ բոլորիդ մաղթել հրաշալի տարի: Նաեւ ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Սենթ Լուիս շախմատային ակումբին  աջակցության եւ … Read more