Գաստրոէնտերոլոգ և լյարդաբան Սերգեյ Վյալովը թվարկել է «Մայրաքաղաքային» աղցանի և ալկոհոլի ամենավտանգավոր համադրությունները Նոր տարվա համար: Նա ՏԱՍՍ-ի հետ զրույցում կիսվել է տոնական սեղանի վերաբերյալ իր առաջարկություններով։
Վյալովն ասել է, որ հատկապես վտանգավոր է Օլիվիե աղցանի համադրությունը կիսաքաղցր կամ քաղցր շամպայնի, քաղցր կոկտեյլների և օղու հետ: Վյալովը զգուշացրել է, որ սա կարող է հանգեցնել սուր պանկրեատիտի։
Գաստրոէնտերոլոգի խոսքով՝ ենթաստամոքսային գեղձի համար ամենավտանգավորն ալկոհոլային խմիչքների և ճարպոտ սնունդի համադրությունն է: Նա ընդգծել է, որ խմիչքների մեջ պարունակվող շաքարը մեծացնում է ածխաջրերի քանակը: Բժիշկն առաջարկել է «Մայրաքաղաքային» աղցանը համադրել թեթև, շաքար չպարունակող ալկոհոլային խմիչքների հետ, ինչպիսիք են չոր գինին կամ բրուտ շամպայնը: