«Ոչ մի ռազմական տարբերակ չի բացառվի, մինչև չբավարարվեն ամերիկյան բոլոր պահանջները». Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսը

Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է Վենեսուելայի վերաբերյալ ԱՄՆ-ի հաջորդ քայլերի մասին։ Հիմնական կետեր՝*«Նավթի էմբարգոն ուժի մեջ կմնա, և ռազմանավերը կմնան պատրաստ։ Ոչ մի ռազմական տարբերակ չի բացառվի, մինչև չբավարարվեն ամերիկյան բոլոր պահանջները։ Վենեսուելացի բոլոր քաղաքական գործիչներն ու զինվորականները պետք է հասկանան, որ Մադուրոյի հետ պատահածը կարող է պատահել նաև իրենց հետ», – հայտարարել է … Read more

Մարալիկ-Արթիկ խաչմերուկին ավտոմեքենա է կողաշրջվել․ օգնության են հասել փրկարարները

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 3-ին ժամը 17։43-ին ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Արթիկ խաչմերուկին կողաշրջված ավտոմեքենա կա:Դեպքի…

Եթե անհրաժեշտ լինի, Վենեսուելայում կտեղակայենք մեր զորքերը․ Թրամփի ասուլիսը՝ կետերով

Միացյալ նահանգների՝ Վենեսուելայում իրականացրած ռազմական օպերացիայից և նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը ձերբակալելուց հետո  Դոնալդ Թրամփը հանդես է եկել մամուլի ասուլիսով, ինչի առանցքային դրույթները ներկայացնում ենք ստորև։ ԱՄՆ իշխանությունը Մադուրոյին, ի վերջո, կհասցնի Նյու Յորք, Վենեսուելայում իրականացված օպերացիայից հետո ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում բարդություններ չեն կանխատեսվում։ Պուտինի հետ Վենեսուելայի հարցը չի քննարկվել, ԱՄՆ-ն Վենեսուելայից փոխհատուցում կստանա՝ … Read more

🎥 Լիոնը առանց Էնդրիկի խնդիրներ չունեցավ Մոնակոյի դեմ խաղում

Ֆրանսիական Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի 17-րդ տուրում «Մոնակոն» սեփական հարկի տակ պարտվեց «Լիոնին» (1-3)։ «Ջուլհակների» կազմում դուբլ գրանցեց Պավել Շուլցը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Աբներ Վինիսիուսը։ Մոնեգասկների միակ գոլը հեղինակեց Մամադու Կուլիբալին, որը խաղի վերջնամասում՝ 70-րդ րոպեին, ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։ Նշենք, որ տանտերերի կազմում հանդիպմանը չմասնակցեց թիմի նորեկ բրազիլացի հարձակվող Էնդրիկը, քանի … Read more

Թրամփը ակնարկել է` Կուբան կարող է դառնալ ռազմական գործողության համար հաջորդ օբյեկտը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին կոմպետենտ չի համարում Վենեսուելայի նոր առաջնորդը դառնալու համար։ Նրա խոսքով՝ «նա լավ կին է, բայց երկրում բավարար աջակցություն չունի»։ Թրամփի այլ հայտարարություններ Վենեսուելայի վերաբերյալ. Կուբան որպես թիրախ. ԱՄՆ նախագահը ակնարկել է, որ Կուբան կարող է դառնալ հաջորդ օբյեկտը ռազմական գործողության համար. «Մարդիկ այնտեղ տառապել են … Read more

Լարսը փակ է բեռնատարների համար․ ՆԳՆ – Armenia Today

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Բերդ-Ճամբարակ (բուք), Գանձաքար-Իծաքար և Լանջառ-Լուսաշող (բուք) ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև և «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Աղվանիի հենակետից մինչև Տաթև տանող ավտոճանապարհը փակ … Read more

Իրանի թշնամիներն օգտագործում են բողոքի ցույցերը երկիրն անկայունացնելու համար․ Խամենեի

Իրանի թշնամիներն օգտագործում են յուրաքանչյուր հնարավորություն՝ երկիրն անկայունացնելու համար, այդ թվում՝ խաղաղ քաղաքացիական բողոքի ցույցերը։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին՝ խոսելով երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին։ «Կարևոր է, որ բողոքի ակցիայի մասնակիցների ետևում կանգնած են սադրիչներ՝ թշնամու գործակալներ, որոնք հակաիսլամական, հակաիրանական և հակակառավարական կարգախոսներ են բղավում։ Բողոքի ցույցերը արդարացված են, բայց … Read more