Աշխատավարձի ու պաշտոնի գերի դարձածների երթն էր երեկ. Դեմոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News Պարտվածների երթը. այսպես է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․ «Երեկվա քաղկուս թեմայով թավշյա երթի տեսարանն ինձ, որպես պատմաբանի, հիշեցրեց շատերին անհայտ մի դրվագ գերմանացի ռազմագերիների նսեմացուցիչ մի երթից, որը տեղի էր ունեցել Մոսկվայում՝ 1944 թվականի հուլիսի 17-ին: Դա պարտվածների երթ էր՝ հայհոյանքների, լուտանքների ու անեծքների ուղեկցությամբ: … Read more

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ կքննարկվեն բանակցությունների ամենաբարդ հարցերը

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ տեղի կունենա բանակցությունների ևս մեկ նիստ, և սա երկու օրվա ընթացքում երրորդ նման նիստն է, գրել է Ուկրաինայի նախագահը տելեգրամյան ալիքում: «Մենք ակնկալում ենք, որ կքննարկվեն հետպատերազմյան բանակցությունների հիմնական շրջանակի ամենաբարդ հարցերը, մասնավորապես՝ Զապորոժյեի ատոմակայանը և տարածքները: Ես նաև հանձնարարեցի թիմին քննարկել Ուկրաինայի, այլ եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների միջև ղեկավարության … Read more

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով արդեն գրանցվել է 11651 այց. Անահիտ Ավանեսյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով այսօր` ժամը 14:00-ի դրությամբ, արդեն գրանցվել է 11651 այց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այցելեցի պացիենտներից մեկին, որին բուժօգնություն է տրամադրվել համընդհանուր ապահովագրության շրջանակում, կատարվել է երկխոռոչանի սրտի ռիթմավար սարքի տեղադրում` 1 մլն 600 հազար դրամ արժողությամբ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը և տեսանյութ հրապարակել:

«Չկալովկայի ՀՀԿ-ական գյուղապետը նվերի անվան տակ գումար է բաժանել, ընդգրկվել ՔՊ-ի ցուցակում»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չկալովկայի ՀՀԿ-ական գյուղապետն ընդգրկվել է ՔՊ-ի ցուցակում․ ինչպես է գյուղում փող բաժանել«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Սեւան խոշորացված համայնքի Չկալովա բնակավայրի վարչական ղեկավար, նախկին ՀՀԿ-ական Վահրամ Կարապետյանն ընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թ. խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում։Վահրամ Կարապետյանը համայնքի ղեկավար է եղել դեռևսՍերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին և … Read more

Անահիտ Սիմոնյանը՝ երկրորդ անգամ ամուսնանալու մասին

«Իմ կյանքում շատ հարվածներ եղան, բայց ես դրանից ավելի ուժեղացա: Փոքրուց հայրս տղայի նման է մեզ մեծացրել, պատրաստակամ կյանքի յուրաքանչյուր հարվածներին, դրա համար էլ կարողացել եմ չկոտրվել ու առաջինը հենց իմ տղայի համար, որովհետև այսօր մենք իրար ունենք՝ ես իրեն, ինքը՝ ինձ: Հիմա էլ ես եմ փորձում նրան այդպես դաստիարակել, որպեսզի նա ամուր կանգնած … Read more

«Սա հասարակության նիկոլացման հետևանք է»․ Րաֆֆի Ասլանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես չեմ զարմանում, որ վարույթն իրականացնող մարմինը տնային կալանքում գտնվող բարերար Սամվել Կարապետյանին թույլ չի տվել մեռելոցին այցելելու հոր գերեզմանին։ Ընդամենը օրեր առաջ պաշտպանյալիս՝ միջին ծանրության հանցագործության փաստով նախաձեռնված քրեական վարույթով ազատության մեջ գտնվող մեղադրյալին արգելեցին մեկնել ՀՀ-ից՝ իր խնամքին գտնվող՝ քաղցկեղով հիվանդ կնոջը բուժման նպատակով անհապաղ Գերմանիա տեղափոխելու համար։ … Read more

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը. հաղորդագրություն

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել հյուպատոսությունը: Հյուպատոսական ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում գործում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետևյալ հեռախոսահամարները. +963 964 422 005, +963 942 000 690:

Պաշտպանության նախարարությանը 2 ձյունագնաց մատակարարելու վեճը չի հանգուցալուծվում. Hetq.am

Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) 2022թ․ հոկտեմբերին որոշել էր երկու ձյունագնաց ավտոմեքենա ձեռք բերել: Սակայն, նախարարությունը միակողմանի լուծել է պայմանագիրը, և վեճն արդեն 3 տարի է՝ տեղափոխվել է դատարաններ: ՊՆ-ն մատակարար ընկերությունից ու երաշխավոր բանկից գումար է պահանջում, իսկ ընկերությունը վիճակում է նախարարության գործողությունները։ Գրում  է Հետքը: Պաշտպանության նախարարությունը 2022թ. հոկտեմբերի 31-ին «Երվադա» ՍՊԸ-ի հետ կնքել է բարձր … Read more

Նարեկ Ապիտոնյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ – 5tv

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Ապիտոնյանը նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Ապիտոնյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ», – նշված է վարչապետի ստորագրած որոշման մեջ։