01.01.2026, 22:26 34 բնակիչ է տարհանվել. մանրամասներ Մոլդովական փողոցում բռնկված հրդեհից
01.01.2026, 22:26 34 բնակիչ է տարհանվել. մանրամասներ Մոլդովական փողոցում բռնկված հրդեհից
01.01.2026, 22:26 34 բնակիչ է տարհանվել. մանրամասներ Մոլդովական փողոցում բռնկված հրդեհից
Հայաստանում հասարակական տրամադրությունները 2025 թվականին փոխվել են քաղաքական վեճերի, տնտեսական դժվարությունների և սոցիալական փոխությունների ֆոնին։ Armenia Today-ն ողջ տարին հարցումներ է անցկացրել ամբողջ երկրով մեկ՝ հասկանալու համար, թե որ թեմաներն են որոշիչ դարձել քաղաքացիների համար։ Իրական գործողությունների պահանջ. հարցվածների ավելի քան 50%-ը հոգնել է իշխանությունից և ընդդիմությունից ՀՀ բնակիչների մոտ կեսը դեռևս չի հավատում փոփոխություններին … Read more
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև և Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Բուժական-Արագյուղ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արթիկ-Մարալիկ և Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհները (բուք) դժվարանցանելի … Read more
Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած տվյալներով՝ Հարավային Կովկասի երկրների շարքում Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ ամենաբարձրն է՝ 53,4%։ Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 34,2%, Ադրբեջանում՝ 22,4%, Թուրքիայում՝ 24,3%, Ռուսաստանում՝ 23,1%, իսկ Իրանում՝ 35,6%։
01.01.2026, 22:15 Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել առվի մեջ
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է. «Այսօր՝ հունվարի 1-ին, ՀՀԿ մի շարք անդամներ հարգանքի տուրք են մատուցել մեծ զորավար և մտավորական Գարեգին Նժդեհի հիշատակին՝ նրա ծննդյան 140-ամյակի կապակցությամբ։ Յուրաքանչյուր հայ, ում համար հայրենիքն ու ազգը թանկ լինելուց բացի նաև հավիտենական արժեք ունեցող հասկացություններ են, պետք է իմանա Նժդեհի մասին, ապրի Նժդեհի գաղափարներով։ Իզուր … Read more
Հունվարի 1-ին, ժամը 19։19-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաչփառ-Ազատաշեն ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ազատաշեն գյուղում «Nissan» մակնիշի ավտոմեքենան … Read more
«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Diario Sport-ի տեղեկություններով՝ գերմանացին պատրաստ է լքել կատալոնական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նա արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ մտադրություն չունի միանալ թուրքական կամ անգլիական ակումբների։ Պատճառն այն է, որ դարպասապահը ցանկանում է շարունակել ապրել Իսպանիայում, ուստի «Ժիրոնա» վարձակալությամբ տեղափոխվելը դիտարկում է … Read more
Մեծին Տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ 2026 նոր տարում անդրանիկ սուրբ պատարագն է մատուցվել Մայրավանքում։ «Աստուածային օրհնութեամբ թևակոխեցինք 2026 Նոր Տարին՝ մեր ետին թողնելով անցեալը՝ իր դժուարութիւններով ու յաջողութիւններով, տխրութիւններով ու երջանկութիւններով։ Նոր Տարին մեր առջև կը բացուի նոր յոյսերով ու սպասումներով, նոր ծրագիրներով ու օրհնութիւններով։ Արդարև, 2026 նոր տարուան առաջին օրը՝ Հինգշաբթի, 1 Յունուարի առաւօտեան … Read more
Երևանի Մոլդովական փողոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 34 բնակիչ է տարհանվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Նրանցից 11-ը տարհանվել է ծխապատ գոտուց, 1 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ըստ գերատեսչության՝ հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 14։46-ին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Գերատեսչությունից հավելել … Read more