Երևանի Մոլդովական փողոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 34 բնակիչ է տարհանվել․ ՆԳՆ

Երևանի Մոլդովական փողոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 34 բնակիչ է տարհանվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Նրանցից 11-ը տարհանվել է ծխապատ գոտուց, 1 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Ըստ գերատեսչության՝ հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 14։46-ին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։

Գերատեսչությունից հավելել են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։48-ին, մարվել՝ 16։13-ին։ Այրվել են կենցաղային իրեր (մոտ 18 քմ)։

Leave a Comment